Լրահոս

23.10.2021 12:40


Երևանում անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով, Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ

Երևանում անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով, Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ավտոմեքենաների ջարդի հեղինակի BMW-ն տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը