Աշխարհ

23.10.2021 12:37


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք

Հոկտեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 790 մարդ, մահացել է 42 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 688 804, այստեղից ապաքինվել է 626 478 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 699:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 487 փորձարկում, այդ թվում 31 051-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 426-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.51% է, վերջին 14 օրվանը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 9.09%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 943 743 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 469 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 925 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 993 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը