Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»
«Տարածաշրջանային մակարդակում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում։Եվ Արցախյան պատերազմում Հայաստանի իշխանությունների պարտությունից հետո Հարավային Կովկասում առանձնահատուկ ձևով ակտիվացել է Թուրքիան։ Պատահական չէ, որ Անկարան յուրաքանչյուր հարմար առիթ ընդգծում է, թե իրենց աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Պարզ է, որ Թուրքիան արդեն ձգտում է ստանալ հաղթանակի հիմնական դափնիները՝ սկզբում նախ՝ Ադրբեջանն իրենից վերջնական ու ամբողջական կախվածության մեջ գցել, ապա, որոշ ժամանակ անց, ողջ Հարավային Կովկասը։
Դրանով է պայմանավորված, որ Անկարան շատ ակտիվ է տարածաշրջանային համագործակցության օրակարգի ձևավորման համատեքստում, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկը վերաբերում է կոնկրետ «3+3» ձևաչափին։ Այս ձևաչափի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում ներկայացված երեք խոշոր պետությունների՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, և երեք Հարավկովկասյան փոքր պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, առավել սերտ փոխգործակցության մեխանիզմների ստեղծում։ Սակայն այստեղ հարց է, թե ինչպիսին կարող է լինել դասավորությունը փոխգործակցության մեխանիզմների հարցում, քանի որ ազդեցության լծակների հարցում մեկ պետությունը կարող է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ։
Եվ, բնականաբար, եթե «3+3» ձևաչափի առաջարկը հնչում է թուրքական կողմից, դա նշանակում է, որ Անկարան արդեն իսկ որոշակի պատկերացում ունի դրա դետալների մասին, և այն պետք է իրականանա թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու սցենարով, որի գլխավոր նպատակը Թուրքիայի կողմից Նախիջևանով ու Սյունիքով դեպի Ադրբեջան մուտք ունենալն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները «3+3» ձևաչափի անվան տակ այդքան հաճախ են խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին, որն իր մեջ հեռահար պանթուրքական նպատակներ է պարունակում։
Իսկ թուրքական հավակնությունների հանգամանքը խորացնում է տարածաշրջանային հակադրությունը։ Օրինակ՝ Թեհրանը, չնայած կողմ է արտահայտվում «3+3» ձևաչափին, սակայն կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ թուրքադրբեջանական տանդեմը հնարավորություն է ստանում թուլացնել իրանական ազդեցությունը, իսկ հետագայում նաև Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել։ Ռուսաստանը ևս կողմ է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, սակայն պարզ է, որ ռուսական կողմը կցանկանա, որ, հաշվի առնելով թուրքական ազդեցության ներթափանցումը, այն առաջին հերթին խարսխված լինի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացման համատեքստում։
Ուստի հայկական կողմի համար առավել բարենպաստ տարածաշրջանային համագործակցության միջավայր ստեղծելու նպատակով պաշտոնական Երևանի խնդիրն է աշխատանքներ տանել ռուսական և իրանական կողմերի հետ։ Մեզ համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունը ևս իր տեղն ունենա փոխգործակցության նոր ձևաչափում։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը, պատճառ բերելով Ռուսաստանի հետ իր հակամարտությունը, դեմ է արտահայտվում «3+3» ձևաչափն ընդգրկող հարթակի մասին թուրքական առաջարկին, բայց Անկարան փորձում է լծակներ կիրառել, որպեսզի վրացական կողմին համոզի ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ այդ հարթակի կյանքի կոչմանը։
Մյուս կողմից՝ շատ ուշագրավ հանգամանք է, որ թուրքական կողմի առաջարկած վեցակողմ համագործակցության տարածաշրջանային հարթակից դուրս է մնում Արևմուտքը։ Ճիշտ է՝ Արևմուտքը շատ հզոր ազդեցության լծակներ չունի Հարավային Կովկասում, բայց արևմտյան երկրները ևս կարող են դերակատարություն ունենալ տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը զսպելու հարցում։ Եվ այս հարցում հատկապես մեծ դերակատարություն ունի Եվրամիությունը։ Պատահական չէ, որ օրերս Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում կոշտ քննադատության է ենթարկում թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, որը հանգեցրել է ժողովրդավարության հետընթացի։
Ուշագրավ է, որ զեկույցում շեշտվում է, թե Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք, և աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով։ Ուստի ԵՄ երկրների հետ ևս առանձին աշխատանքի կարիք կա, որպեսզի ԵՄ-ն ևս ներկայացված լինի տարածաշրջանային համագործակցության ձևաչափում և թույլ չտա Թուրքիայի դիրքերի չափից ավելի ամրապնդում։ Բայց ամենամտահոգիչն այն է, որ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ ճկունություն ցուցաբերելու փոխարեն արդեն հակվել են նրան, որ ինչ պահանջներ իրենց առաջ դնեն Թուրքիան ու Ադրբեջանը, նոր պատերազմի սպառնալիքը կանխելու անվան տակ գնան դրանց անվերապահ կատարմանը»,-գրում է թերթը։
Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»
«Տարածաշրջանային մակարդակում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում։ Եվ Արցախյան պատերազմում Հայաստանի իշխանությունների պարտությունից հետո Հարավային Կովկասում առանձնահատուկ ձևով ակտիվացել է Թուրքիան։ Պատահական չէ, որ Անկարան յուրաքանչյուր հարմար առիթ ընդգծում է, թե իրենց աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Պարզ է, որ Թուրքիան արդեն ձգտում է ստանալ հաղթանակի հիմնական դափնիները՝ սկզբում նախ՝ Ադրբեջանն իրենից վերջնական ու ամբողջական կախվածության մեջ գցել, ապա, որոշ ժամանակ անց, ողջ Հարավային Կովկասը։