Քաղաքական

22.10.2021 16:54


Ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում. Սեյրան Օհանյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին (տեսանյութ)

Ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում. Սեյրան Օհանյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին (տեսանյութ)

Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի վիճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոններ բախումները մեր տարածաշրջանում, նաև տարածաշրջանային խաղացողների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այս դժվարին իրավիճակում:

Այս մեկ տարում ճշգրիտ գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին և դա է, որ անորոշություն է բերում և Հայաստանի, և Արցախի հեռանկարի համար:

Մեզ համար ակնհայտ են պատերազմի և պատճառները, և հետևանքները, բայց ցավալի է երևույթը, որ շարունակական է դարձել Հայաստանի ու Արցախի համար պարտությունների շարանը: Այս ամենը բերում է նրան, որ ակնհայտ ու ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում, որոնք կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք գործում են «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը