Քաղաքական

22.10.2021 16:48


Հայաստանի, Արցախի ու հայության առջև կանգնած են լրջագույն սպառնալիքներ և վտանգներ. դրանց արձանագրման անհրաժեշտությունը հրատապ է. պետք է գտնել հաղթահարման ուղիներ. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Հայաստանի, Արցախի ու հայության առջև կանգնած են լրջագույն սպառնալիքներ և վտանգներ. դրանց արձանագրման անհրաժեշտությունը հրատապ է. պետք է գտնել հաղթահարման ուղիներ. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, և մեր պետական պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում կարծես այդ կարևորության խնդիրները չեն քննարկվում: Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան քննարկման մեկնարկին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Մենք միշտ ականատես ենք լինում երկրորդական նշանակություն ունեցող հարցերի քննարկման, երբ ունենք սպառնացող վտանգների շատ հստակ զգացում, որ այսօր կանգնած են Հայաստանի և հայության առջև: Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են ընթանում, և ՀՀ-ն մտել է մի հորձանուտի մեջ, որտեղից դուրս գալու ձևից կախված է լինելու մեր սերունդների ապագան»,-ասաց Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի՝ Հայաստանի, Արցախի ու հայության առջև կանգնած են լրջագույն սպառնալիքներ և վտանգներ, և դրանց արձանագրման անհրաժեշտությունն այսօր հրատապ է:

«Մենք պետք է ոչ միայն արձանագրենք, այլև փորձենք հասկանալ, թե ինչպիսի ուղիներ կան դրանք հաղթահարելու: Կան մարտահրավերներ, որոնց լուծման տրամաբանությունից է կախված լինելու՝ Հայաստանն ի վերջո շահեկա՞ն դիրքում կհայտնվի առաջացած վիճակում, թե՞ կկորցնենք մեր ունեցած ձեռքբերումները: Մենք այս քննարկմամբ ուզում ենք սկիզբ դնել մի գործընթացի, որի ավարտը պետք է լինի Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների շատ հստակ պատկերացումը»,-ասաց նա:

Ռուստամյանի քննարկումից հետո կկազմվի փաստաթուղթ, որում կարձանագրվեն վտանգներն ու սպառնալիքները, դրանցից դուրս գալու հնարավոր լուծումներն ու ուղիները:

Այս խորագրի վերջին նյութերը