Հրվ. Կորեայում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ «Կաղամարի խաղը» սերիալի հայտնի կոստյումներով (տեսանյութ)
Հարավային Կորեայում հազարավոր արհմիութենական աշխատակիցներ՝ հագնած աղմկահարույց «Կաղամարի խաղը» (The Squid Game) հեռուստասերիալի հիթային կոստյումներ, ցույց են կազմակերպել, hաղորդում է Insider-ը:
Հաղորդվում է, որ ցույցերին մասնակցել է Հարավային Կորեայի արհմիությունների կոնֆեդերացիայի մոտ 80 հազար անդամ: Նրանք գործադուլ են հայտարարել 13 քաղաքներում՝ իշխանություններից պահանջելով բարելավել ոչ կանոնավոր աշխատողների աշխատանքային պայմանները և բարձրացնել նվազագույն աշխատավարձը։
Երկրի մայրաքաղաք Սեուլում ցույցի է դուրս եկել 27 հազար մարդ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն արհմիությունների աշխատակիցներին կոչ է արել զերծ մնալ զանգվածային ցույցերից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։