Լրահոս

22.10.2021 11:12


47 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2146 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

47 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2146 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2146 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291 052-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 47 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7192-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 1134 է, ընդհանուր առողջացածներինը՝ 258 486, փաստացի բուժվողները 25 374 են: Մեկ օրում արվել է 18 598 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 1 958 792 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը