Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահմամբ սպանել է կինոօպերատորին. զոհը ծնունդով ԽՍՀՄ-ից էր
Հոլիվուդյան կինոդերասան Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել, սպանել է կինոօպերատորին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մանրամասնելով, որ զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ: Դերասանը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:
Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Աղբյուրը՝ tert.am