Աշխարհ

22.10.2021 09:55


Թուրքիան ներառվել է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խմբի «մոխրագույն ցուցակում». երկիրը կարող է կորցնել ավելի քան 23 մլրդ դոլար եկամուտ

Թուրքիան ներառվել է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խմբի «մոխրագույն ցուցակում». երկիրը կարող է կորցնել ավելի քան 23 մլրդ դոլար եկամուտ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Թուրքիան ներառվել է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խմբի «մոխրագույն ցուցակում», քանի որ երկիրը ձախողել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:

Որոշման արդյունքում Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլար եկամուտ, ինչը ծանր հարված է Թուրքիայի փխրուն տնտեսությանը: Այս տարվա սկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի գրեթե 20 տոկոսը, գրում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

Նշվում է, որ Պակիստանը ևս «մոխրագույն ցուցակում» է:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը