Հայերը պետք է հակազդեն Թուրքիայի և Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թեկնածությանը
Սփյուռքի քաղաքական կազմակերպությունները և ազդեցիկ հայերը, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, պետք է ձեռնարկեն միջազգային մակարդակով լոբբիստական արշավ` թույլ չտալով Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Ես հանդես եկա նմանատիպ խնդրանքով երեք տարի առաջ, երբ Թուրքիան 1961 թվականից ի վեր առաջին անգամ փորձեց անդամակցել Անվտանգության խորհրդին: Ես հորդորեցի աշխարհասփյուռ հայերին կապնվել իրենց համապատասխան երկրների կառավարության ղեկավարների հետ` պահանջելով, որ իրենց բնակության երկրների ՄԱԿ-ի ներկայացուցիչները ընդդիմանան Թուրքիայի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու հայտին: Ցավոք, ոչ մի քայլ չձեռնարկվեց, և Թուրքիան հեշտությամբ տեղ զբաղեցրեց հզոր Անվտանգության խորհրդում երկու տարի ժամկետով (2009 և 2010թթ.):
Հայերի աշխարհասփյուռ լինելու առավելություններից մեկն այն է, որ նրանք ունեն եզակի հնարավորություն տասնյակ երկրների կառավարություններում ՄԱԿ-ում գալիք խնդիրների կապակցությամբ լոբբիստական գործունեություն իրականացնելու: Նման ռազմավարությունը զգալիորեն կուժեղացնի ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ՄԱԿ-ի ուղղությամբ իրականացվող գործողություններին: Սփյուռքի քաղաքական ազդեցությունը և կապերը կհակակշռեն այն զգալի ֆինանսական միջոցները, որ Թուրքիան և Ադրբեջանը տրամադրում են բազմաթիվ երկրներին ՄԱԿ-ում նրանց ձայները ստանալու նպատակով: Ինչպես հայտնում է «Եվրասիա Դեյլի Մոնիթորը», Թուրքիան կաշառել է երրորդ աշխարհի տասնյակ երկրների 2009 թվականին Անվտանգության խորհրդում հաջողությամբ իր տեղը գրավելու համար: Թուրքիայի կառավարությունը 20 միլիոն դոլար հատկացրեց մի շարք փոքր ազգերի` իրենց պարտքերը ՄԱԿ-ին մարելու համար, որպեսզի նրանք չզրկվեն քվեարկելու իրավունքից:
Ոգևորվելով նախկին արշավի արդյունքներից` Թուրքիան վերջերս ներկայացրեց իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով` 2015-2016թթ., Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար` մրցակցելով Իսպանիայի և Նոր Զելանդիայի հետ երկու թափուր տարածաշրջանային տեղերի համար: Այս երկու երկրներն էլ Անվտանգության խորհրդի` միջազգային խաղաղության և անվտանգությանը նպաստելու նպատակների իրականացման առումով առավել նպատակահարմար են, քան Թուրքիան: Կես դար բացակայությունից հետո երկու տարի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված լինելով` Թուրքիայի հեգեմոն ախորժակը այժմ մեծացել է և ցանկանում է վերադառնալ Խորհուրդ 5 տարուց` ավելի վաղ, քան իր հերթն է:
Նրանք, ովքեր ծանոթ են Թուրքիայի` մարդու իրավունքների երկարատև խախտումներին, քրդերի շարունակական կոտորածներին, Հայոց ցեղասպանության ժխտմանը և Կիպրոսի հյուսիսային մասի գրավմանը, ցնցված են` կարդալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատճառաբանությունները Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու նոր հայտի կապակցությամբ. «Թուրքիան վճռական է առավել նպաստելու միջազգային խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը, ինչպես նաև հավելյալ ջանքեր գործադրել ուժեղացնելու հիմնարար սկզբունքները և արժեքները, ինչպիսիք են մարդու իրավունքներն, ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելը, այնուամենայնիվ, Թուրքիայի համար կարող է ոչ միշտ շահավետ լինել: Բոլորի համար լավագույն ընկեր ձևանալու նրա կեղծավորությունը կարող է քողազրկվել, ինչպես դա եղավ 2009-2010 թվականներին, երբ Թուրքիան ստիպված էր կողմնորոշվել և քվեարկել այնպիսի փշոտ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են արաբ-իսրայելական հակամարտությունը և Իրանի խնդրահարույց միջուկային ծրագիրը` նեղացնելով իր ավանդական դաշնակիցներից շատերին:
Թեև հայերը ունեն չորս տարի Թուրքիայի անդամության հայտի դեմ իրենց լոբբիստական գործունեությունն արդյունավետորեն ծրագրավորելու համար, նրանք ունեն ընդհամենը երեք ամիս հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու Ադրբեջանի թեկնածությունը խոչընդոտելու համար: Արժանահավատ աղբյուրների համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ճանապարհորդում է աշխարհով մեկ տասնյակ կարիքավոր երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելով նրանց ձայների դիմաց: Մամեդյարովը հորդորեց արտաքին գործերի նախարարներին Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովին` աջակցելու Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջին անգամ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտին` հայտարարելով, որ իր երկիրը «մեծապես նվիրված է ՄԱԿ-ի խարտիայի նպատակներին և սկզբունքներին»:
Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը, ինչպես հաստատում է պետական դեպարտամենտը և այլ իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես ժողովրդավարության բացակայությունը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և հարևան երկրների` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունների դեմ ուժ գործածելու շարունակական սպառնալիքները` դժվար է պատկերացնել մի երկիր, որը նվազ հարմար լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
Քանի որ Ադրբեջանը մրցակցելու է Սլովենիայի և Հունգարիայի հետ Անվգանտության խորհրդում մի տեղ զբաղեցնելու համար, կարելի է կարծել, որ Բաքվի հնարավորությունները հավասար են զրոյի: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ադրբեջանի առատ նավթային եկամուտներով ֆինանսավորվող շռայլ ընտրակաշառքը` հայերը և նրանց աջակիցները պետք է ջանք չխնայեն գալիք երեք ամիսների ընթացքում ՄԱԿ-ի անդամների ձայները հօգուտ Սլովենիայի կամ Հունգարիայի ուղղելու և Ադրբեջանին դուրս մղելու համար:
Միջազգային կազմակերպություններում Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերի դեմ պայքարելով` հայերին պետք է ոգևորի Թուրքիայի կողմից անցյալ շաբաթ կրած քաղաքական մեծ ձախողությունը, երբ Հայաստանն ու Կիպրոսը խոչընդոտեցին թուրք դիվանագետի նշանակումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարի հեղինակավոր պաշտոնում: Այս պաշտոնին հավակնող առաջատար թեկնածուներն էին Ավստրիայի նախկին արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկը և Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Էրսին Էրչինը: Խանգարելով Ավստրիայի թեկնածուին` Թուրքիան լուրջ դիվանագիտական ճեղք առաջացրեց երկու երկրների միջև: Ի վերջո, Իտալիայի դեսպան Լամբերտո Ցեննիերը միաձայն որոշմամբ ընտրվեց ԵԱՀԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Հայաստանին ու Կիպրոսին պետք է շնորհավորել Թուրքիայի ճնշումներին տեղի չտալու և իրենց ազգային շահերը պաշտպանելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան