«3+3» ձևաչափի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությանը՝ նշելով, որ այն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, իսկ Ռուսաստանը հավանություն է տվել:
«Ելնում ենք այն հանգամանքից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Եվ մեր կարծիքով՝ այդ մեխանիզմի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը միջպետական հարաբերություններում, առկա հակասությունների կարգավորմանը և տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը»,-ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի ստեղծման մասին օրեր առաջ Մոսկվայում քննարկումներ են տեղի ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և ՀոսեյնԱմիր Աբդոլլահիանը՝ դրական գնահատելով նման նախագծի միտքը: Ըստ նախագծի նոր ձևաչափով քննարկումներին պետք է ներգրավվեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:

Աղբյուրը՝ tert.am