Ինչո՞ւ պետք է պետական մարմինն ունենա լրացուցիչ հավատարմագրման կարգ սահմանելու լիազորություն․ Yerkir.am-ի առաջարկները ԶԼՄ օրինագծի մասին (տեսանյութ)
Լրատվամիջոցների գործունեությունը կանոնակարգող օրենքներում փոփոխություններ կատարելու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Սարգիս Խանդանյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած նախագծերի փաթեթը ԱԺ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկման էին ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը և Էլինար Վարդանյանը։
Yerkir.am-ի ներկայացուցիչ Աննա Բալյանը բարձրաձայնեց մի շարք մտահոգություններ, որոնք անխուսափելիորեն ազդելու են լրատվամիջոցների ազատության վրա, եթե նախագիծն ընդունվի։
Նա անընդունելի համարեց պետական մարմնում լրագրողների հավատարմագրումը մերժելը՝ ԶԼՄ օրենսդրությունից բացի հղում կատարելով նաև տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին։
«Հավատարմագրման կարգի հետ կապված՝ ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է պետական մարմինն ունենա լիազորություն ինքը ևս կարգ սահմանելու, թե ո՞ր լրատվամիջոցին հավատարմագրի, իսկ որին՝ ոչ, այն դեպքում, որ ԶԼՄ-ների մասին օրենսդրությամբ արդեն կա երկու հոդված, որը նախատեսում է հավատարմագրման պահանջները։ Սա հնարավորություն է տալիս պետական մարմնին՝ ցանկացած պահի իր հավատարմագրման կարգում մտցնել ձևակերպում, որ, ասենք, այն լրագրողները, որոնք իր գործունեությունը նախորդ տարի բացասական շեշտադրումներով են լուսաբանել, տվյալ տարում պարզապես մերժվեն հավատարմագրվել»,-ասաց Աննա Բալյանը։
Խոսքը «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին է վերաբերում, որի հոդված 2-ի 1-ին մասը օրինագծի հեղինակները մտադիր են լրացնել 2-րդ պարբերությամբ՝ հետևյալ ձևակերպմամբ․ «Լրատվական գործունեություն իրականացնողի լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման, եթե այն չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները։ Մերժման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով»։ Yerkir.am-ի ներկայացուցիչն առաջարկեց այս պարբերությունից հանել «Մերժման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով» ձևակերպումը։
Օրինագծերի փաթեթի հեղինակները նաև առաջարկում են լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկել, եթե նա որևէ նյութ է հրապարակել՝ հղում կատարելով չնույնականացվող աղբյուրի, այսինքն, այնպիսի մի աղբյուրի, որը չունի պետական հաշվառման համար, տնօրինողի անուն և այլն։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն անընդունելի համարեցին չնույնականացվող աղբյուրը թիրախավորելու փոխարեն դրան հղում կատարող լրատվամիջոցին թիրախավորելը։ Աննա Բալյանն առաջարկեց չնույնականացվող աղբյուրների դեմ պայքարի նկատառումով լրատվամիջոցին թիրախավորելու փոխարեն օրինագիծ ներկայացնել ԱԺ, որը, քաղաքակիթ շատ երկրների օրինակով, կքրեականացնի «ֆեյքերի ֆաբրիկա» տնօրինելը։
Օրինագիծը պարտադրում է լրատվամիջոցներին տարին առնվազն մեկ անգամ ֆինանսական հաշվետվություն հրապարակել լրատվամիջոցով։ Եթե այս պահանջը ինչ-որ տեղ հասկանալի է պետական ֆինանսավորմամբ լրատվամիջոցերի համար, քանի որ հանրությունն իրավունք ունի անմիջականորեն տեսնելու, թե ինչպես են ծախսվել իր հարկերից գոյացած միջոցները, ապա մասնավորի դեպքում դա անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ում, միևնույն է, այդ տվյալները երևում են։
Yerkir.am-ի ներկայացուցիչը նաև անթույլատրելի համարեց տուգանքների՝ նոր օրինագծով սահմանված աննախադեպ բարձր չափերը։

Մանրամասն՝ տեսանյութում։