Լրահոս

21.10.2021 17:05


Կալանավորի հագուստի աստառի մեջ գտել են 10 հոգեմետ, 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր

Կալանավորի հագուստի աստառի մեջ գտել են 10 հոգեմետ, 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր

Հոկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկաների վայր ընկնելուն նմանվող ձայներ: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ալկոհոլին բնորոշ հեղուկով ներնետված 3 պլաստմասե շիշ և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 81,6 գրամ քաշով, առանձնացված 11 զանգված, գործարանային արտադրության 7 դանակ, 3 բջջային հեռախոս, 2 տուփ խաղաքարտ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Այս խորագրի վերջին նյութերը