Cat ընկերությունը Հնդկաստանում ներկայացրել է ջերմացույցով առաջին սմարթֆոնը, հաղորդում է TechRadar-ը:
Շինարարական սարքավորումների ամերիկյան արտադրող Caterpillar (Cat) ընկերությունը Հնդկաստանում վաճառքի է հանել S60 սմարթֆոնը: Սարքն ունի FLIR Lepton ջերմացույց՝ 13 մեգապիքսելանոց ոսպնյակով և երկակի բռնկմամբ:Դրանով օգտվողը կարող է պատկերացնել շրջակա ջերմությունը և չափել օբյեկտների ջերմաստիճանը մինչև 30 մետր հեռավորության վրա: Սարքի փաստաթղթերում բացատրում է, որ գաջեթը հիմնականում նախատեսված է շրջակա միջավայրում ջերմության կորուստը հայտնաբերելու համար:
Պաշտպանված սարքը ստացել է ամերիկյան ռազմական ստանդարտին համապատասխան MIL-STD 810G սերտիֆիկացված պատյան, որով S60-ը կարող է աշխատել մինուս 25-ից 55 ջերմաստիճանում: Բացի այդ, սարքը կարող է դիմակայել մինչև երկու մետր բարձրությունից ընկնելուն:
Նոր սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 1280x720 պիքսել թույլատրությամբ, Snapdragon 617 չիպ, երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գիգաբայթ ներքին հիշողություն: Սարքը ստացել է 3800 միլիո ժամ հզորությամբ մարտկոց, գաջեթն աշխատում է Android 6.0 Marshmallow-ով:
Cat S60-ի արժեքը կկազմի 64.999 ռուփի կամ մոտ 62 հազար ռուբլի: Սարքը վաճառքի կհանվի հնդկական շուկայում:
Ներկայացվել է ջերմացույցով առաջին սմարթֆոնը
Cat ընկերությունը Հնդկաստանում ներկայացրել է ջերմացույցով առաջին սմարթֆոնը, հաղորդում է TechRadar-ը:
Շինարարական սարքավորումների ամերիկյան արտադրող Caterpillar (Cat) ընկերությունը Հնդկաստանում վաճառքի է հանել S60 սմարթֆոնը: Սարքն ունի FLIR Lepton ջերմացույց՝ 13 մեգապիքսելանոց ոսպնյակով և երկակի բռնկմամբ: Դրանով օգտվողը կարող է պատկերացնել շրջակա ջերմությունը և չափել օբյեկտների ջերմաստիճանը մինչև 30 մետր հեռավորության վրա: Սարքի փաստաթղթերում բացատրում է, որ գաջեթը հիմնականում նախատեսված է շրջակա միջավայրում ջերմության կորուստը հայտնաբերելու համար:
Պաշտպանված սարքը ստացել է ամերիկյան ռազմական ստանդարտին համապատասխան MIL-STD 810G սերտիֆիկացված պատյան, որով S60-ը կարող է աշխատել մինուս 25-ից 55 ջերմաստիճանում: Բացի այդ, սարքը կարող է դիմակայել մինչև երկու մետր բարձրությունից ընկնելուն:
Նոր սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 1280x720 պիքսել թույլատրությամբ, Snapdragon 617 չիպ, երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գիգաբայթ ներքին հիշողություն: Սարքը ստացել է 3800 միլիո ժամ հզորությամբ մարտկոց, գաջեթն աշխատում է Android 6.0 Marshmallow-ով:
Cat S60-ի արժեքը կկազմի 64.999 ռուփի կամ մոտ 62 հազար ռուբլի: Սարքը վաճառքի կհանվի հնդկական շուկայում:
Աղբյուրը՝ news.am