Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ի վիճակը գնհատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:
«Արմենիա» ԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ը ներկայում վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր:Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ի վիճակը գնհատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:
«Արմենիա» ԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ը ներկայում վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: