Աշխարհ

21.10.2021 19:50


Համաճարակը սպասվածից մեկ տարի ավելի երկար կշարունակվի․ ԱՀԿ

Համաճարակը սպասվածից մեկ տարի ավելի երկար կշարունակվի․ ԱՀԿ

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակը «կարող է շարունակվել մինչև 2022 թվականը», քանի որ աշխարհի ամենաաղքատ երկրները բավարար պատվաստանյութեր չեն ստանում, BBC-ին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդական Բրյուս Այլվորդը:

ԱՀԿ խոսնակը բացատրում է, որ զարգացած երկրները չեն կատարում նյութերի տրամադրման իրենց պարտավորությունները ամենաաղքատ երկրների և շրջանների նկատմամբ:

Եթե աշխարհի շատ երկրներում բնակչության մոտ 40%-ը և ավելին պատվաստված է, Աֆրիկայում բնակչության միայն 5%-ն է պատվաստված: Ըստ բարեգործական կազմակերպությունների հաշվարկների, մոլորակի ամենաաղքատ մարդկանց խոստացված պատվաստանյութի յոթ դեղաչափերից միայն մեկն է իրականում հասնում նպատակին:

«Ես կարող եմ ձեզ վստահ ասել, որ մենք ձախողվում ենք»,-ասում է Այլվորդը:-Մենք իսկապես պետք է արագացնենք, այլապես գիտեք ի՞նչ կլինի: Այս համաճարակը կտևի մեկ տարի ավելի երկար, քան պետք է լիներ»։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը