Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի երկու վարորդներին
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին: Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով այդ երկրի պաշտոնական աղբյուրներին:
Ըստ երկրի մաքսային պետական կոմիտեի, ձերբակալված Իրանի քաղաքացիներ՝ Բարզեհար Խակխի Ջաֆար Գազանֆարն ու Նորուզի Շահրուդ Հեյդարն այսօր առավոտյան վերադարձվել են հայրենիք:
Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի հայտարարությամբ նշվում է, որ այդ քայլը բխում է մարդասիրության սկզբունքներից։
«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։ Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու համար։

Աղբյուրը՝ pastinfo.am