Նոր Զելանդիայում 4-ամյա տղան ոստիկանություն է կանչել՝ իր «թույն» խաղալիքները ցույց տալու համար
Նոր Զելանդիայում 4-ամյա տղան ոստիկանություն է կանչել, որպեսզի նրանք հաստատեն, որ իր խաղալիքները «թույլ են», հայտնում է AP-ն:
Ոստիկանությունը սոցցանցերում տարածել է զանգի ձայնագրությունը, ինչպես նաև՝ պարեկային ավտոմեքենայի վրա նստած ժպտացող տղայի լուսանկարը՝ նշելով, որ թեև նրանք չեն խրախուսում երեխաներին զանգահարել շտապ օգնություն, սակայն միջադեպը «չափազանց զվարճալի էր՝ դրանով չկիսվելու համար»:
Տղան զանգահարել է ծառայություն՝ հայտարարելով դիսպետչերին, որ նա «խաղալիքներ ունի»՝ խնդրելով գալ և տեսնել դրանք: Ապա մի տղամարդ է վերցրել հեռախոսը և հաստատել, որ զանգը սխալմունք էր՝ հայտնելով, որ 4-ամյա տղան օգնում էր իրեն, մինչ նրա մայրը հիվանդ էր:
Այնուամենայնիվ, ոստիկանը եկել էր տղայի մոտ, ում նա ցույց էր տվել իր խաղալիքների հավաքածուն:Սպային հաջողվել էր նաև «զրուցել» շտապ օգնության համարի ճիշտ օգտագործման մասին:
Նոր Զելանդիայում 4-ամյա տղան ոստիկանություն է կանչել՝ իր «թույն» խաղալիքները ցույց տալու համար
Նոր Զելանդիայում 4-ամյա տղան ոստիկանություն է կանչել, որպեսզի նրանք հաստատեն, որ իր խաղալիքները «թույլ են», հայտնում է AP-ն:
Ոստիկանությունը սոցցանցերում տարածել է զանգի ձայնագրությունը, ինչպես նաև՝ պարեկային ավտոմեքենայի վրա նստած ժպտացող տղայի լուսանկարը՝ նշելով, որ թեև նրանք չեն խրախուսում երեխաներին զանգահարել շտապ օգնություն, սակայն միջադեպը «չափազանց զվարճալի էր՝ դրանով չկիսվելու համար»:
Տղան զանգահարել է ծառայություն՝ հայտարարելով դիսպետչերին, որ նա «խաղալիքներ ունի»՝ խնդրելով գալ և տեսնել դրանք: Ապա մի տղամարդ է վերցրել հեռախոսը և հաստատել, որ զանգը սխալմունք էր՝ հայտնելով, որ 4-ամյա տղան օգնում էր իրեն, մինչ նրա մայրը հիվանդ էր:
Այնուամենայնիվ, ոստիկանը եկել էր տղայի մոտ, ում նա ցույց էր տվել իր խաղալիքների հավաքածուն: Սպային հաջողվել էր նաև «զրուցել» շտապ օգնության համարի ճիշտ օգտագործման մասին:
Աղբյուրը՝ news.am