Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ ուղեկցությամբ այցելել է Կովսական (Զանգիլան), որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով այժմ գտնվում է Բաքվի վերահսկողության ներքո, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանք ծանոթացել են Աղալի գյուղում «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, Կովսականի միջազգային օդանավակայանի կառուցմանը, ինչպես նաև մասնակցել են Կովսականի թվային ենթակայանի հիմնարկեքին և «Զանգիլան» 110/35/10 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի բացմանը:
«Այժմ սկսվում է Զանգիլանի նոր դարաշրջանը, և պատրաստվում է քաղաքի գլխավոր հատակագիծը: Մրցույթում հաղթել է մեկ օտարերկրյա ընկերություն, և ես կարծում եմ, որ գլխավոր հատակագիծը կներկայացվի առաջիկա ամիսներին... Մենք կփորձենք սկսել զանգիլանցիների վերաբնակեցումը հաջորդ տարվա սկզբին, գուցե այս տարվա վերջին»,-հայտարարել է Ալիևը:
Ալիևները մեկնել են Կովսական

Աղբյուրը՝ tert.am