«Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի ղեկավար Արա Հարությունյանի փոխանցմամբ՝ իրավիճակը Ճակատենում այս պահին նորմալ է, սահմանապահ զորքերն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են։
«Այս պահին վտանգն ամբողջ երկրին է սպառնում, վտանգը կա, բայց կոնրետ այս պահին իրավիճակը մեզ մոտ նորմալ է, կտեսնենք, էլի»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արա Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, որտեղ թշնամին ոստիկանական անցակետ է տեղադրել, Ճակատենի ղեկավարն ասաց, որ այդ ճանապարհով այս ընթացքում չի անցել՝ օգտվում է այլընտրանքային ճանապարհից։
«Այդ այլընտրանքային ճանապարհը մարդատար մեքենաների համար, կարելի է ասել, մի քիչ նորմալ է, բայց բեռնատարների համար շատ դժվար է, դեմը ձմեռ է, շատ ահավոր է լինելու, կարելի է ասել՝ անանցանելի կլինի»,-նշեց նա։
Հարցին՝ եթե գյուղից մեկը շտապ առաջին բուժօգնության կարիք ունենա, ու անհրաժեշտություն առաջանա նրան հիվանդանոց տեղափոխելու, ինչպես են օգտվելու այդ ճանապարհից, Արա Հարությունյանը պատասխանեց. «Գյուղում բուժքույր ունենք, նման դեպքեր ներքևի գյուղերում եղել է, զանգել են շտապօգնություն, եկել է։ Դե, այս պահին այդ ճանապարհը բաց է, գնում ենք, բայց հիմա ես ձեզ հետ եմ խոսում ու չգիտեմ՝ այնտեղ ինչ կարող է կատարվել։ Ամեն պահի վտանգը կա, այդ ճանապարհն օգտագործում եմ ոչ թե նրա համար, որ հարմար է, այլ անվտանգությունից ելնելով։ Որոտանով ավելի համար է գնալ, բայց վտանգավոր է»։
Ինչ վերաբերում է Փայլասարին, Ճակատենի գյուղապետն ասաց, որ հստակ տեղեկություն չունի, սակայն գիտի, որ ռուսական զորքի տեղափոխություն եղել է։
«Այդ դիրքի տեղափոխություն է եղել, որը հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ, այդ ամբողջ տարածքն անցել է թշնամու դիտարկման տակ, որտեղից նախկինում ավելի լավ դիտարկում անում էր ռուսական կողմը։ Ես չգիտեմ՝ դա հենց այնպե՞ս անցավ, հանձնեցի՞ն, թե՞ ինչ եղավ, մեկ բան հստակ է՝ ռուսներն այնտեղ չեն կանգնում»,-եզրափակեց Ճակատեն համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։