Տնտեսական

20.10.2021 16:49


Ջրի սակագնի բարձրացմամբ սոցիալական խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու. տնտեսագետ

Ջրի սակագնի բարձրացմամբ սոցիալական խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու. տնտեսագետ

Ջրի սակագնի բարձրացումը բացասական հետևանքներ է ունենալու հասարակության՝ հատկապես սոցիալապես խոցելի խավի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Փաստացի, եկամուտներ չբարձրացնելու պայմաններում, զուգահեռաբար պարենային ապրանքների թանկացման ֆոնին ջրի գնի բարձրացումը լուրջ մարտահրավեր է լինելու մարդկանց համար։

Եթե հաշվի առնենք աղքատության ներկայիս ծավալները և անգամ աշխատող մարդկանց ցածր եկամուտները, բնականաբար, ջրի՝ ավելի քան 10 տոկոս թանկացումն ուղղակիորեն ազդելու է կյանքի որակի վրա, և սոցիալական խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու»,-նշեց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ ջրի սակագինը կբարձրանա 2022 թվականի հունվարի 1-ից։ Սոցիալապես անապահով սպառողերի համար կգործի գործող 180 դրամ սակագինը, մնացած սպառողների համար կսահմանվի 200 դրամ սակագին։

Այս խորագրի վերջին նյութերը