Հանածո վառելիքի նախատեսված արտադրությունը խաթարել է 1.5° C կլիմայական թիրախը. ՄԱԿ
Աշխարհի երկրներն ածխի, նավթի և գազի ավելի քան կրկնակի արտադրություն են պլանավորում: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը հայտարարել է, որ այս տասնամյակում հանածո վառելիքի արտադրության կառավարության ծրագրերը «վտանգավոր կերպով համահունչ» չեն արտանետումների անհրաժեշտ կրճատումներին:
ՄԱԿ-ը հայտարարում է, որ մինչև 2030 թվականն արտանետումները պետք է նվազեցվեն գրեթե 50 տոկոսով և զրոյի հասցվեն դարի կեսերին` նախաարդյունաբերական մակարդակից տաքացումը մինչև 1.5°C-ով սահմանափակելու համար: Սակայն դրա արտադրական ճեղքվածքի հաշվետվությունը ցույց է տվել, որ հանածո վառելիքի ընդհանուր արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կաճի մինչև առնվազն 2040 թվականը: Զարգացման ծրագրերի համաձայն՝ այս տասնամյակում 110 տոկոսով ավել հանածո վառելիք կարտադրվի, քան գլոբալ տաքացման սահմանն է`1.5° C:
«Հետազոտությունը միանշանակ է. ածուխի, նավթի և գազի համաշխարհային արդյունահանումը պետք է անհապաղ և կտրուկ նվազեցվի` 1.5°C երկարաժամկետ տաքացման սահմանը բավարարելու համար»,-ասել է Ստոկհոլմի բնապահպանական ինստիտուտի զեկույցի գլխավոր հեղինակ Պլոյ Աչակուլվիսուտը:
«Սակայն կառավարությունները շարունակում են պլանավորել և պահպանել հանածո վառելիքի արտադրության մակարդակները, որոնք շատ ավելի բարձր են, քան մենք կարող ենք ապահով այրել»:
1.1 աստիճան տաքացման դեպքում Երկրի վրա ավելի հաճախակի երաշտներ, ջրհեղեղներ և փոթորիկներ են գրանվում, որոնք սրվում են ծովի մակարդակի բարձրացումից:

Աղբյուրը՝ news.am