Քաղաքական

20.10.2021 11:30


Ոստիկանությունը պատ է կազմել կառավարության մոտ․ գերիների ծնողները պատրաստվում են ակցիա իրականացնել

Ոստիկանությունը պատ է կազմել կառավարության մոտ․ գերիների ծնողները պատրաստվում են ակցիա իրականացնել

Կառավարության շենքի մոտ ոստիկանական պատ է կազմվել։ Բանն այն է, որ երեկ գերիների ծնոնղներից մի քանիսը «էրեբունի» օդանավակայանում հայտարարեցին, որ այսօր պատրաստվում են կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել, քանի որ ըստ իրենց՝ շարունակում են խաբված մնալ, 15 հոգու անուն են տալիս, որ պիտի վերադառնան, բայց հինգ հոգի է վերադառնում, ինչպես երեկ։

Հիշեցնենք՝ հայտնի են երեկ Բաքվից Երևան տեղափոխված 5 գերիների անունները՝

1.Ամբարդարյան Մելս Կարապետի
2.Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.Մանուկյան Ժորա Վանոյի
4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը