Աշխարհ

20.10.2021 20:21


Բիլ Գեյթսի դուստրը պահանջել է, որ իր հարսանիքի բոլոր հյուրերը լիովին պատվաստված լինեն

Բիլ Գեյթսի դուստրը պահանջել է, որ իր հարսանիքի բոլոր հյուրերը լիովին պատվաստված լինեն

Բիլ Գեյթսի դուստր Ջենիֆերը պահանջել է, որ բոլոր այն հյուրերը, ովքեր ներկա պետք է լինեն Վեսթչեսթերում 2 միլիոն դոլար արժողությամբ իր հարսանիքին, ամբողջովին պատվաստված լիեն և COVID-ի բացասական թեստ ներկայացնեն՝ նախքան տարվա երեկույթին ներկայանալը:

Բիլ Գեյթսի 25-ամյա դուստրը մահմեդական արարողությամբ ամուսնացել է Նայեր Նասերի հետ: Հարսանիքի մեծ խնջույքին ներկա են եղել զույգի ավելի քան 300 հարազատներ և ընկերներ: «Ահա թե ինչու մենք որոշում կայացրինք, որ բոլոր հյուրերը պետք է լիովին պատվաստված լինեն և մինչև հարսանիքը թեստի բացասական արդյունք ներկայացնեն»,-ասել է Գեյթսը Vogue-ին:

Հարսնացուն Vogue-ին տված հարցազրույցում նաև հիշատակել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ իր և ամուսնու համար դժվար տարի էր, քանի որ նրանց ընտանիքները «անցումային շրջան» էին ապրում:

«Դժվար տարի էր ինչպես համավարակի առումով, այնպես էլ անցումային փուլում գտնվող մեր ընտանիքների համար»,-ասել է Ջենիֆերը: «Բայց մեր սերը միմյանց նկատմամբ մշտական էր: Ամենամոտ ընկերների ու հարազատների հետ հարսանիք նշելու հնարավորությունը իրականացված երազանք է»:

Բիլ և Մելինդա Գեյթսերն առաջին անգամ են միասին երևացել օգոստոսին իրենց ամուսնալուծությունից հետո: Զույգն ամուսնացած է եղել 27 տարի, նրանք միասին հիմնել են «Բիլ և Մելինդա Գեյթսեր» հիմնադրամը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը