Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա. ՀԾԿՀ նախագահ
2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ առաջիկա 10 տարվա համար կունենանք կայուն գնային քաղաքականություն»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։
Դա, ըստ նրա, ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը կայուն կմնա 10 տարվա ընթացքում։
«Բարձրացման հայտը եղել է 43 դրամ, գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները»,-ասաց ՀԾԿՀ նախագահը՝ հավելելով, որ բարձրացումը լինելու է հունվարի 1-ից։

Աղբյուրը՝ aysor.am