Աշխարհ

20.10.2021 07:44


Անգլիայում առնետները 2000 հոգու զրկել են ինտերնետից

Անգլիայում առնետները 2000 հոգու զրկել են ինտերնետից

Անգլիական Դևոն քաղաքում մոտ 2000 բաժանորդ մնացել է առանց ինտերնետի այն պատճառով, որ առնետները, իրենց ճանապարհը բացելիս, կրծել են կապի մալուխները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել մասնագետները, սակայն դեռ հայտնի չէ, թե ե՞րբ նրանք կկարողանան վերականգնել ինտերնետ կապը:

Տվյալ շրջանում թվային կապը կառավարող ընկերության կարծիքով՝ ինտերնետի անջատման համար մեղավոր են կրծողները:

Այս խորագրի վերջին նյութերը