Տնտեսական

19.10.2021 13:50


Այդ հարցը մնացել է օրակարգում և դեռ քննարկվում է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի և «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին

Այդ հարցը մնացել է օրակարգում և դեռ քննարկվում է. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի և «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին

Գազի շուրջ բանակցություններն անընդհատ պրոցես է. իրականության մեջ դա չի ընդհատվում, հիմա էլ շարունակվում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բուն սահմանին գազի գնի հետ կապված եւ ՀՀ տարածքում սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետեւ եթե հիշում եք, դեռ 2019-ից ծանր, երկարատեւ եւ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել եւ կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը: Որոշակի իմաստով նաեւ համաձայնեցրել ենք:

Բայց մենք ի՞նչ խնդիր ունենք գլոբալ իմաստով «Գազպրոմ» խմբի հետ կապված. Ժամանակին 2013-ի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ՋԷԿ է, որը այսօր, ցավոք սրտի, չի աշխատում: Միաժամանակ բոլոր ներդրումները, որոնք իրականացվում են «Գազպրոմ» խմբի կողմից ՀՀ-ում, նույն 2013-ի համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն: Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումը չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի 2013-ի համաձայնագրով սահմանված եկամտաբերությունը: Այդ հարցը մնացել է օրակարգում, շարունակվում է քննարկվել: Եթե հաջողվի դրան լուծում գտնել, մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ չնայած, գիտեք, որ աշխարհում գազի գինը 940 դոլարի է հասել մեր 165-ի պարագայում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ էներգաբլոկը գործարկելուն, Մհեր Գրիգորյանն ասաց. «5-րդ էներգաբլոկը բավականին թանկ պրոյեկտ է, իր սկզբնական բիզնես մոդելը միտված է եղել լուրջ ծավալների արտահանման, տեսնենք ինչ կհաջողվի անել, որովհետեւ իրոք, իր հզորությունը եւ Հայաստանի սպառումը որոշակի ասիմետրիկություն ունեն»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը