Անվտանգության մեծ խնդիրներ ունենք, մեր երկրի ղեկավարն ասում ա՝ մեր հողերը թուրքինն ա. գորիսեցի (տեսանյութ)
Անվտանգության մեծ խնդիրներ ունենք, մեր երկրի ղեկավարն ասում ա՝ մեր հողերը թուրքինն ա: Այս մասին Գորիսում NEWS.am-ի փողոցային հարցումների ժամանակ նշեց գորիսեցի մի տղամարդ:
«Ադրբեջանը ստեղծվել է Խորհրդային Միության ժամանակ, դրանք բոլորը եղել են հայկական հողեր: Ես զարմանում եմ, թե ինչու է մեր իշխանությունը համամիտ այն մտքին, որ այդ հողերը թուրքական է, ադրբեջանական է»,-ասաց նա:
Մեկ այլ գորիսեցի նշեց, որ չէր էլ կասկածում, որ հենց Առուշ Առուշանյանն էր ընտրվելու համայնքապետ. «Քաղաքի այս վիճակն ինքն է սարքել գեղեցիկ: Սպասելի էր»:
Գորիսեցի կանանցից մեկն էլ ասաց, որ չեն կարող իրենց ապահով զգալ, երբ որ թուրքը մեր դարպասներից ներս է. «Մենք ապահով կզգանք այն դեպքում, եթե իմանանք, որ մեր բանակն ամուր կանգնած է մեր սահմանին եւ թուրքը չի կարող ներս մտնել: Մայրս Կապանում է, ես արդեն համարյա մեկ տարի է՝ չեմ կարողանում գնամ մորս տեսնեմ: Ինքն էլ մենակ է ապրում: Որովհետեւ վախենում եմ: Ո՞նց կարող եմ ես այդ պոստերով անցնել»:
Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցի զինծառայողները շատ մոտ են Գորիսին, մի տղամարդ արձագանքեց. «Դա գնացեք էն տրյապկին ասեք, կառավարիչին: Մեզ ինչի՞ եք ասում, մենք էստեղ ենք, մենք պաշտպանվելու ենք: Սյունիքը կապ չունի, մենք առանձին պետություն ենք»: