Աշխարհ

18.10.2021 19:26


ՌԴ-ն դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության գործունեությունը

ՌԴ-ն դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության գործունեությունը

Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության գործունեությունը և նոյեմբերի 1-ից հետ է կանչում իր աշխատակիցների հավատարմագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատել են Ռուսաստանի Դաշնության համար հավատարմագրումների թիվը՝ հասցվելով 10-ի:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ՆԱՏՕ-ն մնում է բաց Ռուսաստանի հետ իմաստալից երկխոսության համար և շարունակում է հանդիպման կոչ անել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը