ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում. Հայաստանից ևս զինվորականներ են մասնակցում
ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ֆարիդուն Մախմալիզոդին:
Նա նշել է, որ հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի զինված ուժերի «Մոմիրակ» և «Հարբմայդոն» զորավարժարաններում «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում «Էշելոն-2021» հատուկ վարժանքներ, «Որոնում-2021»-ը և համատեղ «Փոխազդեցություն-2021» զորավարժություններ տեղի կունենան։
Աֆղանատաջիկական սահմանի մոտ վարժանքները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ հավաքական ուժերի խումբը կմշակի սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման խնդիրները՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մարտիկների կողմից Տաջիկստանի տարածք ներթափանցելու փորձերի հետ:
Զորավարժությունները կղեկավարեն Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Աղբյուրը՝ news.am