«Նիկոլ, հեռացի՛ր»․ ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները
Երեկ տեղի ունեցած ընտրությունները Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Դիլիջանում շատ ուշագրավ պատկեր բացահայտեցին։
Նշյալ համայնքներում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ–ն հաղթել է միայն մեկում՝ Դիլիջանում։ Պատճառն այն է, որ այդտեղ ՔՊ–ականի դեմ գործնականում մրցակից չի եղել։ Մյուս քաղաքներում Նիկոլը խայտառակ պարտություն է կրել։
Գորիսում հաղթել է բանտում գտնվող Առուշ Առուշանյանը։ Նա, ըստ էության, ընդդիմության միասնական թեկնածուն էր և ծնկի բերեց ՔՊ–ական դրածոյին։
Գյումրիում Առուշանյանի պես ընդգծված ընդդիմադիր թեկնածու չկար։ Թերևս դա էր պատճառը, որ ընտրությունների մասնակցության շատ ցածր ցուցանիշ արձանագրվեց։ Եվ այս պայմաններում Նիկոլը պարտվեց գործող քաղաքապետարանի թիմին՝ հազար ու մի կուսակցություն փոխած Սամվել Բալասանյանի դրածոներին։
Նիկոլը պարտվեց անգամ իր էժանագին հաճախորդների ներկայացուցչին։ Դա տեղի ունեցավ Մեղրիում։
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ սխալ են այն տեսակետները, թե, իբր, Նիկոլը մարզերում աջակիցներ ունի և միայն Երևանի կենտրոն ու Արաբկիր համայնքներում են նրան մերժում։ Մարզերի հետ ճիշտ ու հետևողական աշխատելու դեպքում Նիկոլից իզ ու թոզը չի մնա։ Ժողովուրդն ակտիվ ձևով Նիկոլի այլընտրանք է փնտրում և դա արտահայտվեց ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ «Նիկոլ, հեռացի՛ր»․ սա՛ էր Գյումրիից, Գորիսից, Մեղրիից եկող մեսիջը։
ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս նաև, որ եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլն աջակցություն է ստացել, ապա այժմ նրանից հիասթափվել են ու նա չունի լեգիտիմություն։ Սա նշանակում է, որ մեր երկրի ապագայով մտահոգված քաղաքական ուժերն ու հանրային դեմքերը պետք է ամեն ինչ անեն բավարարելու համար հանրային պահանջը՝ Նիկոլի հեռացումը։ Հատկապես երբ դրա պարարտ հողը կա։

Պետրոս Ալեքսանյան