Աշխարհ

18.10.2021 13:38


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 374 մարդ, մահացել է 42 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 664 813, այստեղից ապաքինվել է 614 855 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 510:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 385 փորձարկում, այդ թվում 15 522-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 863-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.77% է, վերջին 14 օրվանը՝ 8.47%, վերջին 7 օրվանը՝ 9.07%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 914 269 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 260 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 562 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 970 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը