Առուշանյանն ասաց՝ սա իմ հաղթանակը չէ, հայ ազգի հաղթանակն է․ փաստաբանը՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնավարման մեխանիզմի մասին
Իրավական առումով հնարավոր չէ Գորիս համայնքը ղեկավարել բանտից, օրենքի շրջանակներում առաջին տեղակալը պետք է ժամանակավոր ստանձնի համայքնի ղեկավարի պարտականությունները, մինչև պրն․ Առուշանյանիչ խափանման միջոցի հարցը կլուծվի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար, համայնքապետի երեկվա ընտրություններում դարձյալ հաղթած, բայց այժմ կալանավայրում գտնվող Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա փաստեց, որ ով կլինի առաջին տեղակալը՝ դեռ հստակ չէ, բայց Առուշանյանի հավատարիմ անձինք Մենուա Հովսեփյանը, Իրինա Յոլյանը և այլ մարդիկ են, որոնք էլ, բնականաբար, կկազմեն պրն․ Առուշանյանի թիմը առաջիկա աշխատանքում։
«Այս մարդիկ ամենակարկառուն անձինք են, տեսանք, թե երեկվա ընտրություններին ինչպիսի ջանք էին գործադրում, որովհետև խոսքը Առուշանյանի մասին չէ, իսկապես, կարևոր է մի բան հասկանալ, որ սա բոլորիս հարցն է»,-ասաց նա։
Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը այս պահին ազատության մեջ են, թեև նրանց հանդեպ ևս, ըստ փաստաբանների, քաղաքական գործեր կան «կարված»։
«Հետագայում, եթե նրանք տեղակալի պաշտոնը ստանձնեն, միգուցե նրանց հանդեպ ևս միջոցներ ձեռնարկեն՝ լիազորությունները կասեցնելու ուղղությամբ՝ դատարանի միջոցով, գործն արդեն դատական վարույթում է գտնվում, բայց մենք էլ ձեռքներս ծալած, նստած չենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ գոնե մինչև պրն․ Առուշանյանի ազատ արձակվելը նրանց դեպքում գործադիր իշխանության մոտ ոչինչ չստացվի»,-վստահեցրեց Էրիկ Ալեքսանյանը։
Առուշ Առուշանյանը հաղթանակի լուրը Ալեքսանյանից լսել է իր տեսակին բնորոշ՝ շատ զուսպ, շատ համեստ, ուրախ, վստահեցրեց փաստաբանը, ընդամենը տարել է իր հաղթանակը։
«Բնորոշեց, որ դա իր հաղթանակը չէ, դա բոլորի հաղթանակն է, դա հայ ազգի հաղթանակն է՝ ինքն այդ խոսքերն ասաց»,-ասաց Ալեքսանյանը։
Իրականում, նրա գնահատմամբ, հաղթանակը շատ օբյեկլտիվ էր․ ինքը մի քանի անգամ է գնացել Գորիս՝ պայմանավորված Առուշանյանի դատական նիստերով, և ինքը տեսել է գորիսցիների վերաբերմունքը Առուշ Առուշանյանի անձի նկատմամբ։
«Յուրաքանչյուրն, ով ինձ դրսում տեսնում էր, ասում էր՝ ե՞րբ ես դու մեր Առուշանյանին ազատ արձակելու, ե՞րբ ես դու բոլոր քո ջանքերը գործադրելու, որպեսզի Առուշանյանը մեկ օր շուտ գտնվի ազատության մեջ։ Այսինքն, այն հարգանքը, այն սերը, որը ես եմ տեսել՝ ժողովուրդը ինչպես է վերաբերվում Առուշ Առուշանյանին, հավատացեք, այլ արդյունք մենք ուղղակի չէինք կարող ունենալ։ Այն, որ համայնքը ունի Առուշանյանի կարիքը, դա միանշանակ է, որովհետև Առուշանյանը ոչ մի գորիսեցու «չէ» չի ասել, ամեն հարցում օգնել է, ես դա իմ աչքով եմ տեսել»,-ասաց փաստաբանը։
44-օրյա պատերազմին բացի նրանից, որ Առուշ Առուշանյանը մարտական գործողությունների է մասնակցել, նաև օգնություններ է ցուցաբերել պատերազմից տուժած անձանց, ասաց Էրիկ Ալեքսանյանը, հիմա բազմաթիվ անձինք կան, որոնք Գորիսում ապրում են և պատերազմից հետո կորցրել են իրենց հող ու ջուրը, տանիքը, շատերին Առուշ Առուշանյանը հնարավորություն է ընձեռել Գորիսում բնակվելու, ո՞նց կարող են այդ մարդիկ այդ ամենը չգնահատել կամ ուրանալ, դա անհնար է ուղղակի։