Աշխարհ

18.10.2021 18:10


Պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է «Քովիդ-19»-ի հիմնամանրէների զարգացմանը. ՄԱԿ

Պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է «Քովիդ-19»-ի հիմնամանրէների զարգացմանը. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծիք է հայտնել, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է «Քովիդ-19»-ի հիմնամանրէների զարգացմանը, ինչն էլ ազդում է համաշխարհային տնտեսության վրա:

«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը թույլ է տալիս «Քովիդ-19»-ի տարբերակներին զարգանալ և կառավարել աշխարհը՝ հանգեցնելով էլ ավելի շատ մահերի և տնտեսական անկման»,-իր թվիթերյան էջում գրել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Նրա խոսքով՝ «առանց համակարգված և հավասար մոտեցման չի լինի վարակման դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը