Netflix-ը նախատեսում է տեսախաղ «Կախամարի խաղը» սերիալի հիման վրա
Netflix Asia ստորաբաժանումը դիտարկում է «Կախամարի խաղը» նոր սերիալի հիման վրա տեսախաղ ծրագրավորելու հնարավորությունը: Շոուն անմիջապես հիթային է դարձել հայտնի սթրիմինգային ծառայությունում թողարկումից հետո և արդեն գերազանցել է «Վեդմակի» («Կախարդ») 76 միլիոնանոց դիտումների արդյունքը, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Pcgamer-ին:
The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ Netflix-ն ուսումնասիրում է ֆրանշիզայի ընդլայնման բոլոր հնարավորությունները՝ ներառյալ երկրպագուների համար ապրանքներն ու տեսախաղերը: Դեռևս սերիալի պրոդյուսերները միայն քննարկում են երկրորդ սեզոնը և ոչինչ չեն պատմել պոտենցիալ տեսախաղի մասին:
Կորեական շոուն ցուցադրում է արտասովոր մահացու մրցություն: Սերիալի սյուժեով՝ մարդիկ, որոնք բախվում են ֆինանսական դժվարությունների հետ, ուղևորվում են կղզի ու մասնակցում ողջ մնալու մանկական խաղերում:
Թագավորական պայքարի ժանրում տեսախաղերն արագորեն տարածվել էին մի քանի տարի առաջ PlayerUnknown's Battlegrounds-ի ի հայտ գալուն պես: Առավել վաղ ոճում մյուս հիթն էր Fall Guys: Ultimate Knockout-ը: Ինչպես և «Կախամարի խաղը» սերիալի դեպքում, հաղթողը միայն մեկն է:

Աղբյուրը՝ news.am