Քաղաքական

18.10.2021 11:01


Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)

Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ)

Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Պաշտպանը բացարկ է հայտնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավորին, քանի որ գտնում է, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր։

Ներկայացնելով բացարկի միջնորդությունը` Ալումյանը նշել է, որ դատավորի՝ շքանշանով պարգևատրելու համար միջնորդել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել։

Բողոքների քննությունը կշարունակվի նոյեմբերի 5-ին, ժամը 16․30-ին։

Այս խորագրի վերջին նյութերը