Քաղաքական

17.10.2021 18:13


Ոստիկանության կարմիրբերետավորները Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն են իրականացրել (տեսանյութ)

Ոստիկանության կարմիրբերետավորները Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն են իրականացրել (տեսանյութ)

Ոստիկանության կարմիրբերետավորներն այս պահին Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են: Շտաբ են կանչել նաև համայնքապետի թեկնածուի հորը՝ Գագիկ Առուշանյանին:

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դեռևս հայտնի չէ՝ իրավապահներն ինչ նպատակով են մտել շտաբ, իսկ մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնեց, թե խուզարկություն են անում:

Նա նաև նշեց, թե այսօր ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել. «Մասանավորապես, Տեղ համայքնում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին ահազանգեր ենք ստացել, բայց, ինչպես տեսնում ենք, ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ այս դաշինքի դեմ աշխատելու համար»,-ասաց նա:

Ըստ Յոլյանի՝ բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ, ուղղորդումներ են, կան կրկնակի քվեարկություններ, բայց դրանցով Ոստիկանությունը հետաքրքրված չէ:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը