Լրահոս

17.10.2021 11:35


24 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1697 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

24 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1697 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 281 991-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 24 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7011-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 790 է, ընդհանուր առողջացածներինը՝ 253 936, փաստացի բուժվողները 21 044 են: Մեկ օրում արվել է 11 466 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 1 886 064 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը