ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան
ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին ինքը` Կոլոմինան գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս ուղևորությանը, որտեղ կայցելեմ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, իմ նոր` Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որպեսզի ամրապնդեմ ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Կովկասում»,-գրել է նա:
Այցի ժամկետներն առայժմ չեն նշվում:
Հիշեցնենք, որ Կոլոմինան փոխարինել է Ջեյմս Ապատուրային, ով Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում աշխատել է ավելի քան տաս տարի: