Երևան-Սևան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի 57-ամյա բնակիչը իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում
Հոկտեմբերի 16-ին ժամը 14։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Յուրիկ Թորոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ դեպի Հրազդան քաղաք տանող գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։