Քաղաքական

16.10.2021 11:03


Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները շարունակվելու են, քանի դեռ տարածաշրջանում Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, գոյություն չունի. քաղաքագետ

Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները շարունակվելու են, քանի դեռ տարածաշրջանում Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, գոյություն չունի. քաղաքագետ

Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները շարունակական բնույթ են կրելու այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, գոյություն չի ունենալու,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«2020 թվականի պատերազմը կասեցումն իր որոշակի գինն ուներ. իսկ գինն այն էր, որ հայկական կողմը, ի թիվս այլ խոստումների, խոսք է տվել, որ Ադրբեջանը օգտվելու է Հայաստանի տարածքով որոշակի կոմունիկացիաներից։

Պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, սակայն այդ խնդիրը լուծված չէ, լուծված չէ սահմանազատման և սահմանազատման հարցը։ Տրամաբանական է, որ սա Ադրբեջանում նյարդային իրավիճակ է ստեղծում, և նրանք պարբերաբար դիմում են սահմանային սադրանքների»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հայկական կողմից համազոր պատասխան չստանալու պարագայում Ադրբեջանն իրեն բավական հանգիստ է զգում։

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց՝ թեզը, թե Արցախը հանձնելուց հետո Հայաստանը խաղաղության դարաշրջանում է ապրելու, գնալով ավելի ու ավելի է ապացուցում իր անիրական լինելը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից կա 6 վիրավոր։

Արդեն այսօր հակառակորդը կրակ է բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը