Աշխարհ

15.10.2021 17:45


ՌԴ-ի խաղաղապահները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում զինադադարի՝ ձեռք բերված ռեժիմի երաշխավոր. Պուտին

ՌԴ-ի խաղաղապահները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում զինադադարի՝ ձեռք բերված ռեժիմի երաշխավոր. Պուտին

Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմի երաշխավորն են: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադմիր Պուտինը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս զինադադարի ձեռք բերված ռեժիմի երաշխավոր: Մեր աջակցությամբ իրականացվում է նաև մարդասիրական բեռների առաքում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, երկու կողմերից, երկու տարածքներում՝ թե՛ Ադրբեջանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքում, վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բժշկական օգնություն է ցույց տրվում բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ՝ ավելի քան 52 հազար մարդ»,-ասել է Պուտինը:

ՌԴ-ի նախագահը նշել է, որ ԱՊՀ-ի տարածությունը զերծ չի մնում տարաձայնություններից և հակասություններից: «Եվ արդեն բոլորովին վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են հակամարտությունների առանձին պետությունների՝ ԱՊՀ-ի մասնակիցների միջև այնպես, ինչպես դա տեղի ունեցավ, դժբախտաբար, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջն իրադրությունում»,-արձանագրել է նա: Պուտինը երախտագիտություն է հայտնել ԱՊՀ-ի գծով պաշտոնակիցներին՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում Ռուսաստանի գործողությունների գնահատման համար: Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջն ստեղծված իրադրությունը մեկնաբանել է «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը» ասացվածով:

Մեկնաբանելով հոկտեմբերի 15-ին ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղի իրադրության և ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է, որ «այդ ամենը մեկ անգամ ևս հավաստում է մեր ռուսական իմաստություններն այն բանի առիթով, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, ամեն գժտություն հաշությամբ է գեղեցիկ և այլն»,-ասել է ՌԴ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը