Հասարակությունը և քաղաքական օրակարգը. հին ու նոր իրավիճակներ, հոգեբանական առանձնահատկություններ
Եթե հայաստանյան ընդդիմության կարեւոր ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության տարրապատկերի մեծացումն էր, քաղաքական զանգվածի մասնակցության աշխուժացումը, ապա աստիճանաբար այն փոխվում է: Տիրապետող է դառնում քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբերությունը:
Քաղաքական ուժերը կտրված են հասարակության մեծամասնությունից` որքան դրանք շատանում են, այնքան մեկուսանում են հասարակությունից: Թեեւ կազմակերպում են տարբեր ակցիաներ` ներգրավվելով գործուն մի զանգված, սակայն «ապրում են» իրենց կյանքով: Հասարակությունը չի կարող ունենալ քաղաքական օրակարգ, քանի որ որպես այդպիսին` կուռ հասարակություն, այն գոյություն չունի: Նմանապես` չկան հասարակական տրամադրություններ, քանզի յուրաքանչյուր հասարակության մեջ գոյություն ունեցող շերտ, հանրույթ ապրում է իր խնդիրներով, իր պահանջմունքների բավարարման պայմանները հոգալով: Չկան համընդհանուր միացնող խնդիր, կայուն տրամադրություններ: Բնականաբար` խնդիրը ոչ թե քաղաքացու անտարբերությունն է, այլ դրա նախապատմությունը եւ առաջնային պահանջմունքները: Որքան էլ քաղաքական ու քաղաքացիական արժեհամակարգը բարձրահունչ եւ մարդասիրական լինի` հետաքրքիր չէ նրան: Ավտորիտար-օլիգարխիկ համակարգի պատկերն է` վերարտադրվելով եւ ավելի սեղմելով օղակը, քաղաքացու ինքնագիտակցությունը «պահելով» միայն օրվա ապրուստի հոգսի ծիրում, ավելի խորացնել բեւեռացված պատկերը եւ հետաքրքրությունների ու պահանջմունքների շրջանակը:
Դրա համար էլ չկան որպես այդպիսիք կուռ հասարակական պահանջներ` ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից: Ընդդիմությանը պահանջներ ներկայացնողները` վերջին իրադարձությունների հետ կապված, մնացել են ակտիվ ընդդիմադիր հատվածը միայն:
Իշխանություն եւ ՀԱԿ ընդդիմադիր կառույցի միջեւ վերջին զարգացումների վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ եւ վերլուծություններ են հնչում: Կատարվել եւ կատարվում են կանխատեսումներ: Սակայն մեկ բան ճշմարիտ է` եթեառաջերկխոսությանհամարթվումէր, թեբավարարնախապայմաններչկային, ամենամեծխոչընդոտըքաղաքականհավակնություններնէին, ապաՀԱԿ-ըվերանայելէիրմոտեցումները` որպեսարմատական:
Ուրեմնի՞նչ, իշխանությու՞ննէիրենարմատապեսփոխել:
Միգուցեխնդիրըչկայացածհասարակությանմե՞ջէ, ակնհայտէ հասարակական դժգոհությունների առկայությունը, բողոքը, մարդկանց ճնշվածությունը, սակայն հասարակական ճնշում չի կարող լինել, առավել եւս` երբ ՀԱԿ կազմակերպած հանրահավաքիշարքերըգնալովնոսրանումեն:
Քաղաքական ընդդիմադիր դաշտում գործող ՀԱԿ-ը իշխանության առջեւ դրել էր մի շարք պահանջներ, որոնք ժամանակի ընթացքում հասցվեցին նվազագույնի, մինչեւ իսկ երեք այնպիսի պահանջների, որոնք իշխանությանն ավելի ձեռնտու էր կատարել, դրանք էին` ա/ քաղբանտարկյալների ազատ արձակում, բ/ Ազատության հրապարակում հանրահավաքների արգելքի վերացում եւ գ/ 2008թ. Մարտի 1-ի սպանությունների բացահայտում:
Իշխանությանը ձեռնտու էր, քանզի Ազատության հրապարակի յուրովի արգելքը, ավելի էր բորբոքում եւ ավելորդ առասպելականություն ստեղծում, իսկ քաղբանտարկյալների գոյությունը իշխանության համար ոչ ցանկալի երեւույթ էր ու խոցելի տեղ` միջազգային ատյաններում, եւ կրկին ընդդիմադիր զանգվածի բուռն պայքարի եւս մեկ պատճառ: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, ապա դա իշխանության կողմից հերթական իմիտացիան պետք է լինի, քանի որ Մարտի 1-ի բացահայտումն ավելին է, քան, օրինակ, արտահերթ նախագահական ընտրություններին նախագահի համաձայնությունը եւ անգամ պարտությունը: Այսպես`
– Գիտակցելով այս պայմանները ժամանակին լուծելու անհրաժեշտության եւ օգտակարության մասին, միեւնույն է, դրանք լուծում տրվեցին ՀԱԿ-ից որոշակի պայմանների ու համաձայնությունների դիմաց, քանի որ գործ ունենք կոշտ եւ ավտորիտար իշխանության հետ:
–ՀԱԿ-ը իջեցնելով եւ հասցնելով իր պահանջները նվազագույնի` օգնեց իշխանությանը, որպեսզի դրանք դառնան իրականանալի:
–Դրանք այն պահանջներն էին, որոնք տարբեր հասարակական շերտերից քաղաքացիներ կարող էին ներգրավել` որպես ընդհանուր հետաքրքրություն, խնդիրների առանցք: Այսառանցքիմիջոցովառավելբացահայտվումէհասարակականհետաքրքրություններիընդհանրությանբացակայությունը:
Սակայն ի՞նչն է այստեղ արտառոցը. Մարտի 1-ի սպանությունների հարցը քաղաքական օրակարգում ՀԱԿ-ի կողմից բարձրացնելը որքան անհրաժեշտ կամ անխուսափելի է, այդքան էլ հռետորական է: Իսկ իշխանության կողմից դրա պատրաստակամությունը` որքան էլ անխուսափելի ու անհրաժեշտ է, այդքան էլ կոշտ ծաղր է:
Հոգեբանական տեսակետից ի՞նչ կատարվեց քաղաքական դաշտում` կապված չարչրկված երկու ուժերի երկխոսության հետ:
Երկխոսությունը, որը ենթադրում է քաղաքական հավասարակշռված, գուցեեւ կառուցողական քայլ, այս իշխանություն-ընդդիմության համատեքստում չէր դիտարկվում որպես դրական, այն էլ` ընդդիմության կողմից, քանզի ՀԱԿ-ն իրեն հռչակելով «արմատական ընդդիմություն», արմատական լուծումներ ու քայլեր էր պահանջում իշխանությունից: Բնականաբար` երկխոսության թեմա չէր կարող լիներ, եթե ՀԱԿ-ն իր սկզբունքներին հավատարիմ մնար: Որքան էլ ՀԱԿ-ը փորձեց հոգեբանական-պաշտպանական մեխանիզմներով արդարացնել, ներկայացնել եւ խրախուսել, առաջնորդի կերպարը չխուսափեց բացասական գնահատանքներից ու տպավորությունից: Բանն այն է, որ հերթական ընդդիմադիր առաջնորդի` իշխանական ճամբարի հետ մերձենալը գոյություն ունեցող բացասական կարծրատիպ է, անգամ կա եզրույթ հին փորձից` այսպես կոչված «ախքացում», «հաճախորդացում»: Սակայն հոգեբանական տեսակետից այդ կարծրատիպը կոտրելու փոխարեն այն խարսխվեց ժողովրդի մեջ: Դա արդեն իրողություն է: Այն խարսխվեց` որպես ընդդիմության «բացասական» մոդել, «որպես կանոն» կամ «ինչպես բոլոր ընդդիմադիր առաջնորդները»: Հիասթափությունն անմիջականորեն կապված է հավատի հետ, հավատի կորստի ու այլ արժեքների բացակայության, որոնցով կարող էր փոխհատուցվել իրավիճակը:
Օրինաչափէ, որհասարակություննէլկասկածամտորենէվերաբերվումընդդիմությանդաշտումհայտնվողորեւէնորուժի: Դրա համար կան օբյեկտիվ հիմքեր. նախընտրական շրջանում քաղաքական որոշ ուժեր ծայրահեղ քննադատական դիրքորոշում որդեգրելով իշխանության նկատմամբ, հետո հայտնվում են նրա կողքին:
Հասարակության ընդդիմադիր մի հատված հիասթափված է, այլ հատված կամ ասենք` հանրույթ հանդուրժող է դարձել ու անկիրք. եթե սկզբում սրտատրոփ հետեւում էր մեծ ընդդիմության հանրահավաքներին, ապա այժմ պաշտպանական գործիքակազմի օգնությամբ մեղմացնում է հիասթափությունը` որոշ չափով աղճատելով իրականությունը եւ տուրք տալով ինքնախաբեությանը (պաշտպանական գործիքակազմի օգտագործումն անձին թույլ է տալիս ժամանակ շահել խնդրի լուծման նոր միջոցների ստեղծման կամ յուրացման համար):
Փաստորեն ոչ միայն իշխանության կողմից քայլեր եղան` ուղղված հասարակության անվստահության զգացումը վերացնելուն, նրան քաղաքական կրավորական պահվածքի մղելուն, այլ նաեւ մեծ ընդդիմության միջոցով սրվեց դիսկոմֆորտի եւ հոգեբանական անպաշտպանվածության զգացումը:
Եթե հասարակության մեջ խթանիչ լիցքեր կային, ապա ներկա քաղաքական քայլերը միտված են «քնեցնելու» հասարակական ակտիվությունը: Այսպես, թե այնպես` մարդկանց ավելի հետաքրքիր են տնտեսական իրավիճակի փոփոխությունները, քանզի վաղուց արդեն չեն հավատում արտահերթ` ոչ խորհրդարանական, ոչ էլ նախագահական ընտրություններին: Մարդիկ «ադապտացվել» են, եւ ներքին լարվածությունը, սպասումները, հավատը աստիճանաբար մարում են, ավելի ճիշտ այդ ներքին լարվածությունն ու էներգիան չեն հերիքում արտահերթի համար: Հերթական հիասթափության վտանգը կայանում է նրանում, որ այն ներուժը կրող հասարակության հատվածը, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է քաղաքականապես` չունենա հիասթափություն, հերթական ապատիա` սպասումներից: Իսկ ներկայում պարադոքսն այն է, որ մեծ ջանքեր են պետք անբավականությամբհամակվածընտրազանգվածըհամախմբելու համար, քանի որ մարդիկ ավելի վճռական գործողություններ են ակնկալել դեռեւս 2008-ից:
Իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը, այն է` ջայլամի վարքագիծը. արտաքին քաղաքականության վրա շեշտադրումներով` հատկապես, որ տարածաշրջանն ինքնին անհանգիստ է: ԼՂ հիմնախնդիրը շահարկվում է անսպառ. մեկ Հայաստանի իշխանություններին ձեռնտու լինելով` զանգվածային ուշադրության փոխանցման համար, մեկ էլ Ադրբեջանի իշխանություններին` նույն ներքաղաքական պատճառներով: ԼՂ հիմնահարցը ոչ միայն արտաքին հարաբերությունների շահարկումների առարկա է, այլեւ մնում է ներքաղաքական լուծումների հիմնաքար: Բայց ժողովրդի առաջնահերթություններում ԼՂ հիմնախնդիրը սկսում է զիջել. եթե առաջ երկիրը հեղեղվում էր խուճապային տրամադրություններով, վտանգի սպասում պարունակող վերլուծություններով, մեկնաբանություններով, խոսակցություններով, եթե բոլոր քաղաքական վերլուծաբանները, քաղաքագետները բարձրաձայնում էին մտավախություններ եւ միաժամանակ դա անում էր հասարակության ոչ քաղաքականացված մասը, ապա անգամ վերջերս ԼՂ խնդրով Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման թեման շրջանառվում էր միայն քաղաքական, վերլուծական շրջանակներում:
Չկա գաղափարների պայքար, որոշ քաղաքական ուժերի գործողություններն ավելի «կոշտ» ու «թափանցիկ» են` հաշվի առնելով ընտրությունների մոտեցող ժամկետները:
Քաղաքական դաշտում ուժերը պատրաստվում են յուրովի եւ հասարակության խոցելի տեղերը նկատի ունենալով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հնարավորություններով շեշտադրումներն անում է մարդկանց սոցիալական, կենցաղային նկրտումների վրա, երբեմն օգտագործում է նաեւ մարդկանց «գնահատվածությունը», «նշանակալիությունն» ընդգծող պահանջմունքների սկզբունքը: Լսարանը շատանում է, քանզի այս ընտրազանգվածն ամենախոցելին եւ ամենահոծն է Հայաստանում, իսկ կուսակցապետը` «հասարակ ժողովրդի ծոցից» ելած եւ իրենց դարդուցավը հասկացող, գնահատող մեկը: ՀՀԿ-ն տիրապետում է օրենսդիր եւ գործադիր մարմինների ռեսուրսներին, ՕԵԿ-ի վարկանիշը փորձում են արհեստականորեն բարձրացնել հօգուտ ՀՀԿ-ի: Ընդդիմադիր ՀՀՇ-ի մի շարք անդամներ` դուրս գալով կուսակցությունից, ստեղծել են նոր կուսակցություն` Ազատ դեմոկրատներ: «Ժառանգություն» կուսակցությունը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենածայրահեղ պահին էլ աչքի է ընկնում ժողովրդավարական արժեքների քարոզմամբ ու գործունեությամբ:
Վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անցկացվող Քաղաքացիական ժողովի մեկնարկից հետո ամեն շաբաթ օր Ազատության հրապարակում այն շարունակվում է: Հատկանշական է, որ սա նոր մշակույթ է եւ բավականին համարձակ նախաձեռնություն` քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված: «Քաղաքացիական ազգային օրակարգը պետք է հրապարակավ ձեւավորվի, եւ սա մի համեստ, բաց, հրապարակային գործընթաց է, որի նկատմամբ իմ ցանկությունն այն է, որ շահագրգիռ քաղաքացիները` բոլոր համապատասխան դաշտերից գան ու բարձրաձայնեն մեր ազգին հուզող հարցերի ու դրանց լուծումների մասին: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ այլընտրանքը, որն անհրաժեշտ է մեր պետության համար, պետք է գա մեր ժողովրդից, այս հրապարակից, եւ օրակարգը պետք է բաց եւ թափանցիկ ձեւավորվի»,– ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններով ապրող Հայաստանի քաղաքացին շատ տարբեր ու նման է: Մարդիկ ցանկություն ունեն հասնելու արագ եւ շոշափելի բարեփոխումների, որոնք էլ կապում են ընդդիմադիր ուժերի հետ: Գործազրկությունը, որը տարբեր տարիքային խմբեր է ընդգրկում, բժշկական օգնությունից օգտվելու դժվարությունները, գյուղերի թշվառ վիճակը եւ վարկային քաղաքականության ծուղակը, ցածր աշխատավարձը ժողովրդին կանգնեցրել են փակուղու առջեւ: Հայաստանցիների գերակշիռ մասը գոյություն է պահպանում սփյուռքի ու դրսում աշխատող իրենց բարեկամների օգնության շնորհիվ: Եվ միաժամանակ ծայրահեղ պատկերը` մի շարք օլիգարխների տնտեսական «աներեւակայելի» հաջողություններն են ամրագրվում:
Սակայն համարժեք ու համատեղ քաղաքական օրակարգ ձեւավորելու խնդիրը, հասարակության միավորման թիվ մեկ խնդիրը գաղափարի (գաղափարների) բացակայությունն է: Այն գաղափարի, որը կհամախմբի հանդուրժող խավերին, կհամախմբի որոշակի տրամադրություններ` որոշակի իրատեսություն ունենալով հիմքում: Նաեւ հույս կներշնչի մարդկանց եւ կհանի հիասթափվածության վիճակից եւ, ամենակարեւորը, կընդգրկի հասարակական կյանքում, որպեսզի անձն իրեն լիարժեք քաղաքացի զգա: Բայց մինչ այդ, պետք է լուծվեն խոցելի խմբերի խնդիրները, որպեսզի մարդիկ դուրս գան կենական պահանջմունքների շրջանակներից: Ուրեմն իշխանությունից պահանջվող եւ «չակնկալվող» արտահերթի փոխարեն մի քանի տնտեսական, սոցիալական բարեփոխումների կարգախոսներ ու նշանաբաններ են հարկավոր, որոնք առավել մեծ ընդգրկումների կհանգեցնեն: Պետքէհամախմբվելգաղափարիշուրջ, բայցայդգաղափարըպետքէանընդհատսնվի: Պետքէսնելուշոշափելիիաստիճանհստակ, իրականուղիներտեսնել, այլապեսգաղափարըինքնանպատակեւկարճաժամկետ PR կստացվիուշատարագկարժեզրկվի:
Հասարակությունը և քաղաքական օրակարգը. հին ու նոր իրավիճակներ, հոգեբանական առանձնահատկություններ
Եթե հայաստանյան ընդդիմության կարեւոր ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության տարրապատկերի մեծացումն էր, քաղաքական զանգվածի մասնակցության աշխուժացումը, ապա աստիճանաբար այն փոխվում է: Տիրապետող է դառնում քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբերությունը:
Քաղաքական ուժերը կտրված են հասարակության մեծամասնությունից` որքան դրանք շատանում են, այնքան մեկուսանում են հասարակությունից: Թեեւ կազմակերպում են տարբեր ակցիաներ` ներգրավվելով գործուն մի զանգված, սակայն «ապրում են» իրենց կյանքով: Հասարակությունը չի կարող ունենալ քաղաքական օրակարգ, քանի որ որպես այդպիսին` կուռ հասարակություն, այն գոյություն չունի: Նմանապես` չկան հասարակական տրամադրություններ, քանզի յուրաքանչյուր հասարակության մեջ գոյություն ունեցող շերտ, հանրույթ ապրում է իր խնդիրներով, իր պահանջմունքների բավարարման պայմանները հոգալով: Չկան համընդհանուր միացնող խնդիր, կայուն տրամադրություններ: Բնականաբար` խնդիրը ոչ թե քաղաքացու անտարբերությունն է, այլ դրա նախապատմությունը եւ առաջնային պահանջմունքները: Որքան էլ քաղաքական ու քաղաքացիական արժեհամակարգը բարձրահունչ եւ մարդասիրական լինի` հետաքրքիր չէ նրան: Ավտորիտար-օլիգարխիկ համակարգի պատկերն է` վերարտադրվելով եւ ավելի սեղմելով օղակը, քաղաքացու ինքնագիտակցությունը «պահելով» միայն օրվա ապրուստի հոգսի ծիրում, ավելի խորացնել բեւեռացված պատկերը եւ հետաքրքրությունների ու պահանջմունքների շրջանակը:
Դրա համար էլ չկան որպես այդպիսիք կուռ հասարակական պահանջներ` ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից: Ընդդիմությանը պահանջներ ներկայացնողները` վերջին իրադարձությունների հետ կապված, մնացել են ակտիվ ընդդիմադիր հատվածը միայն:
Իշխանություն եւ ՀԱԿ ընդդիմադիր կառույցի միջեւ վերջին զարգացումների վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ եւ վերլուծություններ են հնչում: Կատարվել եւ կատարվում են կանխատեսումներ: Սակայն մեկ բան ճշմարիտ է` եթե առաջ երկխոսության համար թվում էր, թե բավարար նախապայմաններ չկային, ամենամեծ խոչընդոտը քաղաքական հավակնություններն էին, ապա ՀԱԿ-ը վերանայել է իր մոտեցումները` որպես արմատական:
Ուրեմն ի՞նչ, իշխանությու՞նն է իրեն արմատապես փոխել:
Միգուցե խնդիրը չկայացած հասարակության մե՞ջ է, ակնհայտ է հասարակական դժգոհությունների առկայությունը, բողոքը, մարդկանց ճնշվածությունը, սակայն հասարակական ճնշում չի կարող լինել, առավել եւս` երբ ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի շարքերը գնալով նոսրանում են:
Քաղաքական ընդդիմադիր դաշտում գործող ՀԱԿ-ը իշխանության առջեւ դրել էր մի շարք պահանջներ, որոնք ժամանակի ընթացքում հասցվեցին նվազագույնի, մինչեւ իսկ երեք այնպիսի պահանջների, որոնք իշխանությանն ավելի ձեռնտու էր կատարել, դրանք էին` ա/ քաղբանտարկյալների ազատ արձակում, բ/ Ազատության հրապարակում հանրահավաքների արգելքի վերացում եւ գ/ 2008թ. Մարտի 1-ի սպանությունների բացահայտում:
Իշխանությանը ձեռնտու էր, քանզի Ազատության հրապարակի յուրովի արգելքը, ավելի էր բորբոքում եւ ավելորդ առասպելականություն ստեղծում, իսկ քաղբանտարկյալների գոյությունը իշխանության համար ոչ ցանկալի երեւույթ էր ու խոցելի տեղ` միջազգային ատյաններում, եւ կրկին ընդդիմադիր զանգվածի բուռն պայքարի եւս մեկ պատճառ: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, ապա դա իշխանության կողմից հերթական իմիտացիան պետք է լինի, քանի որ Մարտի 1-ի բացահայտումն ավելին է, քան, օրինակ, արտահերթ նախագահական ընտրություններին նախագահի համաձայնությունը եւ անգամ պարտությունը: Այսպես`
– Գիտակցելով այս պայմանները ժամանակին լուծելու անհրաժեշտության եւ օգտակարության մասին, միեւնույն է, դրանք լուծում տրվեցին ՀԱԿ-ից որոշակի պայմանների ու համաձայնությունների դիմաց, քանի որ գործ ունենք կոշտ եւ ավտորիտար իշխանության հետ:
–ՀԱԿ-ը իջեցնելով եւ հասցնելով իր պահանջները նվազագույնի` օգնեց իշխանությանը, որպեսզի դրանք դառնան իրականանալի:
–Դրանք այն պահանջներն էին, որոնք տարբեր հասարակական շերտերից քաղաքացիներ կարող էին ներգրավել` որպես ընդհանուր հետաքրքրություն, խնդիրների առանցք: Այս առանցքի միջոցով առավել բացահայտվում է հասարակական հետաքրքրությունների ընդհանրության բացակայությունը:
Սակայն ի՞նչն է այստեղ արտառոցը. Մարտի 1-ի սպանությունների հարցը քաղաքական օրակարգում ՀԱԿ-ի կողմից բարձրացնելը որքան անհրաժեշտ կամ անխուսափելի է, այդքան էլ հռետորական է: Իսկ իշխանության կողմից դրա պատրաստակամությունը` որքան էլ անխուսափելի ու անհրաժեշտ է, այդքան էլ կոշտ ծաղր է:
Հոգեբանական տեսակետից ի՞նչ կատարվեց քաղաքական դաշտում` կապված չարչրկված երկու ուժերի երկխոսության հետ:
Երկխոսությունը, որը ենթադրում է քաղաքական հավասարակշռված, գուցեեւ կառուցողական քայլ, այս իշխանություն-ընդդիմության համատեքստում չէր դիտարկվում որպես դրական, այն էլ` ընդդիմության կողմից, քանզի ՀԱԿ-ն իրեն հռչակելով «արմատական ընդդիմություն», արմատական լուծումներ ու քայլեր էր պահանջում իշխանությունից: Բնականաբար` երկխոսության թեմա չէր կարող լիներ, եթե ՀԱԿ-ն իր սկզբունքներին հավատարիմ մնար: Որքան էլ ՀԱԿ-ը փորձեց հոգեբանական-պաշտպանական մեխանիզմներով արդարացնել, ներկայացնել եւ խրախուսել, առաջնորդի կերպարը չխուսափեց բացասական գնահատանքներից ու տպավորությունից: Բանն այն է, որ հերթական ընդդիմադիր առաջնորդի` իշխանական ճամբարի հետ մերձենալը գոյություն ունեցող բացասական կարծրատիպ է, անգամ կա եզրույթ հին փորձից` այսպես կոչված «ախքացում», «հաճախորդացում»: Սակայն հոգեբանական տեսակետից այդ կարծրատիպը կոտրելու փոխարեն այն խարսխվեց ժողովրդի մեջ: Դա արդեն իրողություն է: Այն խարսխվեց` որպես ընդդիմության «բացասական» մոդել, «որպես կանոն» կամ «ինչպես բոլոր ընդդիմադիր առաջնորդները»: Հիասթափությունն անմիջականորեն կապված է հավատի հետ, հավատի կորստի ու այլ արժեքների բացակայության, որոնցով կարող էր փոխհատուցվել իրավիճակը:
Օրինաչափ է, որ հասարակությունն էլ կասկածամտորեն է վերաբերվում ընդդիմության դաշտում հայտնվող որեւէ նոր ուժի: Դրա համար կան օբյեկտիվ հիմքեր. նախընտրական շրջանում քաղաքական որոշ ուժեր ծայրահեղ քննադատական դիրքորոշում որդեգրելով իշխանության նկատմամբ, հետո հայտնվում են նրա կողքին:
Հասարակության ընդդիմադիր մի հատված հիասթափված է, այլ հատված կամ ասենք` հանրույթ հանդուրժող է դարձել ու անկիրք. եթե սկզբում սրտատրոփ հետեւում էր մեծ ընդդիմության հանրահավաքներին, ապա այժմ պաշտպանական գործիքակազմի օգնությամբ մեղմացնում է հիասթափությունը` որոշ չափով աղճատելով իրականությունը եւ տուրք տալով ինքնախաբեությանը (պաշտպանական գործիքակազմի օգտագործումն անձին թույլ է տալիս ժամանակ շահել խնդրի լուծման նոր միջոցների ստեղծման կամ յուրացման համար):
Փաստորեն ոչ միայն իշխանության կողմից քայլեր եղան` ուղղված հասարակության անվստահության զգացումը վերացնելուն, նրան քաղաքական կրավորական պահվածքի մղելուն, այլ նաեւ մեծ ընդդիմության միջոցով սրվեց դիսկոմֆորտի եւ հոգեբանական անպաշտպանվածության զգացումը:
Եթե հասարակության մեջ խթանիչ լիցքեր կային, ապա ներկա քաղաքական քայլերը միտված են «քնեցնելու» հասարակական ակտիվությունը: Այսպես, թե այնպես` մարդկանց ավելի հետաքրքիր են տնտեսական իրավիճակի փոփոխությունները, քանզի վաղուց արդեն չեն հավատում արտահերթ` ոչ խորհրդարանական, ոչ էլ նախագահական ընտրություններին: Մարդիկ «ադապտացվել» են, եւ ներքին լարվածությունը, սպասումները, հավատը աստիճանաբար մարում են, ավելի ճիշտ այդ ներքին լարվածությունն ու էներգիան չեն հերիքում արտահերթի համար: Հերթական հիասթափության վտանգը կայանում է նրանում, որ այն ներուժը կրող հասարակության հատվածը, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է քաղաքականապես` չունենա հիասթափություն, հերթական ապատիա` սպասումներից: Իսկ ներկայում պարադոքսն այն է, որ մեծ ջանքեր են պետք անբավականությամբ համակված ընտրազանգվածը համախմբելու համար, քանի որ մարդիկ ավելի վճռական գործողություններ են ակնկալել դեռեւս 2008-ից:
Իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը, այն է` ջայլամի վարքագիծը. արտաքին քաղաքականության վրա շեշտադրումներով` հատկապես, որ տարածաշրջանն ինքնին անհանգիստ է: ԼՂ հիմնախնդիրը շահարկվում է անսպառ. մեկ Հայաստանի իշխանություններին ձեռնտու լինելով` զանգվածային ուշադրության փոխանցման համար, մեկ էլ Ադրբեջանի իշխանություններին` նույն ներքաղաքական պատճառներով: ԼՂ հիմնահարցը ոչ միայն արտաքին հարաբերությունների շահարկումների առարկա է, այլեւ մնում է ներքաղաքական լուծումների հիմնաքար: Բայց ժողովրդի առաջնահերթություններում ԼՂ հիմնախնդիրը սկսում է զիջել. եթե առաջ երկիրը հեղեղվում էր խուճապային տրամադրություններով, վտանգի սպասում պարունակող վերլուծություններով, մեկնաբանություններով, խոսակցություններով, եթե բոլոր քաղաքական վերլուծաբանները, քաղաքագետները բարձրաձայնում էին մտավախություններ եւ միաժամանակ դա անում էր հասարակության ոչ քաղաքականացված մասը, ապա անգամ վերջերս ԼՂ խնդրով Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման թեման շրջանառվում էր միայն քաղաքական, վերլուծական շրջանակներում:
Չկա գաղափարների պայքար, որոշ քաղաքական ուժերի գործողություններն ավելի «կոշտ» ու «թափանցիկ» են` հաշվի առնելով ընտրությունների մոտեցող ժամկետները:
Քաղաքական դաշտում ուժերը պատրաստվում են յուրովի եւ հասարակության խոցելի տեղերը նկատի ունենալով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր հնարավորություններով շեշտադրումներն անում է մարդկանց սոցիալական, կենցաղային նկրտումների վրա, երբեմն օգտագործում է նաեւ մարդկանց «գնահատվածությունը», «նշանակալիությունն» ընդգծող պահանջմունքների սկզբունքը: Լսարանը շատանում է, քանզի այս ընտրազանգվածն ամենախոցելին եւ ամենահոծն է Հայաստանում, իսկ կուսակցապետը` «հասարակ ժողովրդի ծոցից» ելած եւ իրենց դարդուցավը հասկացող, գնահատող մեկը: ՀՀԿ-ն տիրապետում է օրենսդիր եւ գործադիր մարմինների ռեսուրսներին, ՕԵԿ-ի վարկանիշը փորձում են արհեստականորեն բարձրացնել հօգուտ ՀՀԿ-ի: Ընդդիմադիր ՀՀՇ-ի մի շարք անդամներ` դուրս գալով կուսակցությունից, ստեղծել են նոր կուսակցություն` Ազատ դեմոկրատներ: «Ժառանգություն» կուսակցությունը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենածայրահեղ պահին էլ աչքի է ընկնում ժողովրդավարական արժեքների քարոզմամբ ու գործունեությամբ:
Վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անցկացվող Քաղաքացիական ժողովի մեկնարկից հետո ամեն շաբաթ օր Ազատության հրապարակում այն շարունակվում է: Հատկանշական է, որ սա նոր մշակույթ է եւ բավականին համարձակ նախաձեռնություն` քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված: «Քաղաքացիական ազգային օրակարգը պետք է հրապարակավ ձեւավորվի, եւ սա մի համեստ, բաց, հրապարակային գործընթաց է, որի նկատմամբ իմ ցանկությունն այն է, որ շահագրգիռ քաղաքացիները` բոլոր համապատասխան դաշտերից գան ու բարձրաձայնեն մեր ազգին հուզող հարցերի ու դրանց լուծումների մասին: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ այլընտրանքը, որն անհրաժեշտ է մեր պետության համար, պետք է գա մեր ժողովրդից, այս հրապարակից, եւ օրակարգը պետք է բաց եւ թափանցիկ ձեւավորվի»,– ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններով ապրող Հայաստանի քաղաքացին շատ տարբեր ու նման է: Մարդիկ ցանկություն ունեն հասնելու արագ եւ շոշափելի բարեփոխումների, որոնք էլ կապում են ընդդիմադիր ուժերի հետ: Գործազրկությունը, որը տարբեր տարիքային խմբեր է ընդգրկում, բժշկական օգնությունից օգտվելու դժվարությունները, գյուղերի թշվառ վիճակը եւ վարկային քաղաքականության ծուղակը, ցածր աշխատավարձը ժողովրդին կանգնեցրել են փակուղու առջեւ: Հայաստանցիների գերակշիռ մասը գոյություն է պահպանում սփյուռքի ու դրսում աշխատող իրենց բարեկամների օգնության շնորհիվ: Եվ միաժամանակ ծայրահեղ պատկերը` մի շարք օլիգարխների տնտեսական «աներեւակայելի» հաջողություններն են ամրագրվում:
Սակայն համարժեք ու համատեղ քաղաքական օրակարգ ձեւավորելու խնդիրը, հասարակության միավորման թիվ մեկ խնդիրը գաղափարի (գաղափարների) բացակայությունն է: Այն գաղափարի, որը կհամախմբի հանդուրժող խավերին, կհամախմբի որոշակի տրամադրություններ` որոշակի իրատեսություն ունենալով հիմքում: Նաեւ հույս կներշնչի մարդկանց եւ կհանի հիասթափվածության վիճակից եւ, ամենակարեւորը, կընդգրկի հասարակական կյանքում, որպեսզի անձն իրեն լիարժեք քաղաքացի զգա: Բայց մինչ այդ, պետք է լուծվեն խոցելի խմբերի խնդիրները, որպեսզի մարդիկ դուրս գան կենական պահանջմունքների շրջանակներից: Ուրեմն իշխանությունից պահանջվող եւ «չակնկալվող» արտահերթի փոխարեն մի քանի տնտեսական, սոցիալական բարեփոխումների կարգախոսներ ու նշանաբաններ են հարկավոր, որոնք առավել մեծ ընդգրկումների կհանգեցնեն: Պետք է համախմբվել գաղափարի շուրջ, բայց այդ գաղափարը պետք է անընդհատ սնվի: Պետք է սնել ու շոշափելիի աստիճան հստակ, իրական ուղիներ տեսնել, այլապես գաղափարը ինքնանպատակ եւ կարճաժամկետ PR կստացվի ու շատ արագ կարժեզրկվի:
Արմինե Ղազարյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ