Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության սեփականատերը 65-ամյա տնային տնտեսուհի է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ 1» ընկերության միակ բաժնետերն Արագածոտնի մարզի Ուշի համայնքում բնակվող 65-ամյա Սիրուշ Դավթյանն է։
«Ազատություն» ռադիոկայանն այցելել է կնոջ տուն և պարզել, որ վերջինս միայնակ է ապրում, տնային տնտեսուհի է և որևէ կապ չունի Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության հետ, չնայած փաստաթղթերով հենց այդ կինն է համարվում սեփականատեր։
Հատկանշական է, որ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1» ընկերությունները, որտեղ տնօրեն է Կառլեն Սիմոնյանը, հիմնվել են 2018-ի հեղափոխությունից հետո։ Առաջին ընկերությունը 2018-ի մարտի 18-ին է ստեղծվել՝ 50 հազար դրամ կապիտալով, իսկ երկրորդ ընկերությունը հիմնվել է 2021-ի փետրվարին՝ 140 մլն դրամ կապիտալով։
Նորաստեղծ «Եվրոասֆալտ» ընկերությունը պետությունից ասֆալտապատման երկու խոշոր պատվեր է ստացել։ Առաջինը պատվերը ստացել է ՏԿԵ նախարարությունից այս տարվա հունիսի 17-ին՝ 368 մլն-ի չափով, իսկ երկրորդ պատվերը կազմել է 287 մլն դրամ՝ Ապարանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս ամբողջ պատմության մեջ մեկ խնդիր է տեսնում՝ այդ մասին հրապարակումներ անող լրատվամիջոցներին։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նույնպես այստեղ որևէ կառուպցիոն ռիսկ չի նկատել։ Նշվում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունն ամենաէժան գինն էր առաջարկել։ «Եվրոասֆալտը» 400 մլն դամի հասնող մրցույթում 50 հազար դրամով ավելի էժան գին է ասել, քան մրցակից ընկերությունները, ինչի շնորհիվ էլ հաղթել է մրցույթում։
Հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը, սակայն, կոռուպցիոն ռիսկի մեծ հավանականություն է տեսնում այստեղ։
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին չէր հաջողվել կապ հաստատել Կառլեն Սիմոնյանի հետ՝ այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։