Լրահոս

15.10.2021 12:19


Մասիս քաղաքում բախվել են Toyota RAV 4-ը, Toyota Camry-ն և Ford Transit-ը, կան վիրավորներ

Մասիս քաղաքում բախվել են Toyota RAV 4-ը, Toyota Camry-ն և Ford Transit-ը, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Toyօta RAV 4, Toyota Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։

Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը