Մարդկության 40%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ. ՄԱԿ
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն:ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
«Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ է: Աճում է սովը, աճում է թերսնվողների, ինչպես նաև ճարպակալմամբ տառապողների քանակը»,-ասել Է նա: Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետևանքով իրադրությունը լրջորեն վատթարացել Է. այժմ ուտելիքի պակաս է զգում շուրջ 140 միլիոն մարդ:
«Միևնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք բուծում ենք, սպառում և ոչնչացնում ենք պարենը, ծանր բեռով ընկած են մեր մոլորակի վրա: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի և շրջակա միջավայրի համար, ինչպես նաև մեզ վրա տրիլիոնավոր դոլարներ են նստում»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Մարդկության 40%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ. ՄԱԿ
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
«Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ է: Աճում է սովը, աճում է թերսնվողների, ինչպես նաև ճարպակալմամբ տառապողների քանակը»,-ասել Է նա: Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետևանքով իրադրությունը լրջորեն վատթարացել Է. այժմ ուտելիքի պակաս է զգում շուրջ 140 միլիոն մարդ:
«Միևնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք բուծում ենք, սպառում և ոչնչացնում ենք պարենը, ծանր բեռով ընկած են մեր մոլորակի վրա: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի և շրջակա միջավայրի համար, ինչպես նաև մեզ վրա տրիլիոնավոր դոլարներ են նստում»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Աղբյուրը՝ tert.am