Լրահոս

15.10.2021 18:48

Ճապոնիայում երեխաների ինքնասպանությունների թիվն ամենաբարձրն է ավելի քան չորս տասնամյակների ընթացքում

Ճապոնիայում երեխաների ինքնասպանությունների թիվն ամենաբարձրն է ավելի քան չորս տասնամյակների ընթացքում

Երեխաների ինքնասպանությունների թիվը Ճապոնիայում ամենաբարձրն է ավելի քան չորս տասնամյակների ընթացքում: Քանի որ COVID-19 համավարակի պատճառով դպրոցներն անցյալ տարի փակվել են, միջնակարգ և ավագ դպրոցների 415 երեխաներ ինքնասպանություն են գործել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի կրթության նախարարությանը:

Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 100-ով, դարձել է ամենաբարձր ցուցանիշը 1974թ․ հաշվառումը սկսելուց ի վեր, հաղորդել է Asahi-ն:

Ինքնասպանությունը վաղեմի պատմություն ունի Ճապոնիայում՝ որպես խայտառակությունից կամ անպատվությունից խուսափելու միջոց, իսկ ինքնասպանությունների մակարդակն արդեն վաղուց գերազանցել է G7-ի երկրների ցուցանիշները, սակայն ազգային ջանքերը 15 տարվա ընթացքում այդ թիվը նվազեցրել էին մոտ 40 տոկոսով:

Տասնամյա անկումից հետո համավարակի ֆոնին 2020թ․ ինքնասպանությունների թիվն ավելացել է, ընդ որում՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած հուզական և ֆինանսական սթրեսի պայմաններում աճել է ինքնասպանություն գործած կանանց թիվը:

Արդյունքները ցույց են տվել, որ դպրոցի և տան միջավայրում համավարակի պատճառով փոփոխությունները հսկայական ազդեցություն են ունեցել երեխաների վարքագծի վրա, կրթության նախարարության ներկայացուցչին է մեջբերում NHK-ը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։