Լրահոս

15.10.2021 09:42


Ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով․ «Հրապարակ»

Ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով: Նրանք կարծում են, որ արտագաղթի հետևանքով կարող է Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլևս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա:

Մանավանդ, նրանց շատ լավ հայտնի է ադրբեջանցիների` մորեխի պես աճելու և ամեն ծակուծուկից ներթափանցելու սովորությունը: Իսկ երբ լրանա խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը, և պարզվի, որ Արցախում հայերի քանակը խիստ կրճատվել է, իրենց հետագա ներկայության հարցն էլ օդից կարող է կախվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը