ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ
Այս տարի նշում ենք 100-ամեայ տարելիցը Ադանայում և Կիլիկիայի տարբեր բնակավայրերում իրագործուած հայոց կոտորածների` յիշելով մեր բիւրաւոր նահատակներին, անցեալ դարասկզբի դժուարին ու ողբերգական ժամանակաշրջանը մեր պատմութեան: Ոգեկոչում ենք անմահ յիշատակը մեր նախնեաց, ովքեր ջարդերի ու Ցեղասպանութեան դժնդակ ժամանակներում ելան հերոսական պայքարի, □ըստ հաւատոց քաջութիւնս կատարեցին, գովեցան ի մարդկանէ եւ արդարացան յԱստուծոյ□ (Եղիշէ)։
Կիլիկիայի ջարդերը շարունակութիւնն էին հայերին բնաջնջելու միջոցով Հայկական հարցը վերացնելու Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ծրագրի: 1890-ականներին Օսմանեան Թուրքիայում արիւնալի կոտորածներով ոչնչացուել էր շուրջ երեք հարիւր հազար հայութիւն: Թուրքիայում իշխանութեան գլուխ անցած երիտթուրքերը, ովքեր երաշխաւորել էին ազգերի հաւասարութիւն, մարդկանց իրաւունքների պաշտպանութիւն, անձի և գոյքի ապահովութիւն, առաւել սաստկացրեցին հալածանքները պատմական իր Հայրենիքում և Թուրքիայի այլ հատուածներում ապրող հայ ժողովրդի հանդէպ: 1909 թ. ապրիլին Ադանայում նոր կազմակերպուած ջարդեր սկսուեցին: Կոտորածներին զոհ գնացին ևս երեսուն հազար հայորդիներ: Ապրելու իր իրաւունքը և ազատ կեանքը պաշտպանելու համար հայութիւնը դիմեց զէնքի և ինքնապաշտպանութեան, հոգում' հաւատքն ու ապաւինութիւնը առ Աստուած, սրտում' սէրը առ Հայրենին և Մայր Եկեղեցին:
Ադանայի արիասիրտ հայորդիք, խիզախ զէյթունցիները, վանեցիները, մշեցիները, մուսալեռցիները, պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակուող հայերը մաքառեցին կեանքի իրաւունքի պաշտպանութեան, ազատութեան, արդարութեան, խաղաղութեան յաղթանակի հաւատով ու քաջարի ոգով: Այս հաւատով ու զօրեղ կամքով են մարտնչել մեր ժողովրդի արիասիրտ զաւակները 1918 թ. մայիսեան ազատամարտերում, երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Արցախի ազատագրութեան հերոսամարտերում: Աւելի քան ինը տասնամեակներ են անցել Հայոց Եղեռնից: Սակայն թուրքական իշխանութիւնների կողմից ծրագրուած Ցեղասպանութեամբ մէկ և կէս միլիոնից աւելի հայորդիներ կորցրած, եղեռնահար մեր ժողովուրդը չդադարեց յուսալ համընդհանուր դատապարտումը մեր նախնեաց դէմ գործուած եղեռնագործութեան` վասն արդարութեան բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով ի լուր աշխարհի, որպէսզի նման ողբերգութիւններն այլևս երբէք չմթագնեն մարդկութեան կեանքը:
Հայոց Եղեռնը արիւնալի և անլուր ողբերգութեան մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլև ազգերի պատմութեան մէջ: Հայոց Ցեղասպանութեան դատապարտութեան յապաղումը խրախոյս դարձաւ նմանօրինակ ոճրագործութիւնների, աշխարհը վկայ եղաւ նոր ցեղասպանութիւնների: Մարդկային կեանքում ազգայնահալած քաղաքականութեան և նացիզմի դրսևորումներն այսօր մտահոգութեան լուրջ խնդիր են և պահանջում են միջազգային հանրութեան միասնական, համընդհանուր և անյապաղ դատապարտութիւնը։ Ազգային խտրականութիւնը, ազգերի իրաւունքների ոտնահարումներն ու բռնութիւնները, ազգամիջեան անհանդուրժողականութիւնը, ժողովուրդների դէմ գործուող յանցանքները բացառելու կամքի և ձգտումի արտայայտութիւնը պիտի լինի Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Ազգս հայոց այս յոյսով ու հաւատով, սակայն Եղեռնի չապաքինուած ցաւը և Հայ Դատի արդար պահանջը սրտում` իր նոր կեանքն է կերտում ազատ ու անկախ իր Հայրենիքում և ի սփիւռս աշխարհի:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ադանայի ու Կիլիկիայի հայոց ջարդերի
100-ամեայ տարելիցը նշելով` վերստին հնչեցնում ենք կոչը Ցեղասպանութեան ճանաչման` յանուն բռնութիւններից ազատ, խաղաղ ու բարօր աշխարհի։ Ամենակալ Տիրոջ զօրակցութեամբ ու օրհնութեամբ և մեր ժողովրդի աննուազ ջանքերով արդարութեան արշալոյսը պիտի բացուի մեր կեանքում և իրաւադատութիւնը պիտի կատարուի ազգիս հանդէպ: Հաստատուն մնանք հաւատի մէջ` աստուածսիրութեան, մարդասիրութեան, մեր արդար դատի: Հաստատուն մնանք հայրենի յիշատակները և ազգային աւանդները առաւել նախանձախնդրութեամբ պահպանելու կամքի ու ձգտումի մէջ և միշտ ապրենք սիրով առ Աստուած, առ մեր Սուրբ Եկեղեցին և Հայրենիքը: Աղօթենք առ Տէրն Ամենակալ, որ ազգային-եկեղեցական մեր անդաստանում արգասաւորուեն և առատ պտուղներ բերեն մեր ժողովրդի համատեղուած ջանքերը` ի սէր մեր Հայրենիքի և աշխարհասփիւռ հայ կեանքի, մեր լուսավառ գալիքի և ազգային մեր բոլոր իղձերի մարմնաւորման:
Հայրապետական Սրբատառ կոնդակ Ադանայի հայոց կոտորածների 100-ամյա տարելիցի առիթով
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

«Շնորհք ընդ ձեզ և խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ և ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7)։
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 15-ն Ապրիլի
յամի Տեառն 2009 և ի թուին հայոց ՌՆԾԸ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 513