Քաղաքական

14.10.2021 23:29


Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը

Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ակնկալելով անաչառ հետաքննություն՝ ԱՀ ՊԲ հրամանատարությունը նաև հայտարարել է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:

Այս խորագրի վերջին նյութերը